New

Երուսաղեմի հին քաղաքը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում

Երուսաղեմի հին քաղաքը աշխարհի ամենահին և առեղծվածային վայրերից է: Հին քաղաքի հիմքերը, կառուցված շուրջ 5000 տարի առաջ, մեզ տանում են դեպի բիբլիական ժամանակաշրջան, որտեղ էլ ձևավորվել է այս քաղաքի նշանակությունը՝ որպես կրոնական կենտրոն:

Երուսաղեմ քաղաք․

Հին քաղաքի պարիսպները, որոնց հիմքը դրվել է Դավիթ թագավորի օրոք, հետագայում բազմիցս վերակառուցվել ու ամրացվել են տարբեր դարերում: Այսօր մենք տեսնում ենք Օսմանյան ժամանակաշրջանի պարիսպները, որոնք կառուցվել են 16-րդ դարում Սուլեյման Մեծի հրամանով: Պարիսպների ներսում թաքնված է մի աշխարհ, որտեղ քայլելով՝ զգում ես դարերի շունչը:

Հին քաղաքն առանձնանում է իր բացառիկ բազմակրոնությամբ: Այն բաժանված է չորս թաղամասերի՝ Հայկական թաղամաս (Armenian Quarter), Քրիստոնեական թաղամաս (Christian Quarter), Հրեական թաղամաս (Jewish Quarter), Մահմեդական թաղամաս (Muslim Quarter)։ Չնայած կրոնական տարբերություններին, այստեղ տարբեր հավատքի ներկայացուցիչները կարողացել են համերաշխ ապրել կողք կողքի դարեր շարունակ: Երուսաղեմը կրոնական սրբավայր է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների ու հրեաների համար։

Հին քաղաքի մուտքերը

Յաֆֆայի դարպասը

Երուսաղեմի հին քաղաքն ունի 8 դարպաս, որոնցից ամենահայտնիներն են՝ Յաֆֆայի դարպասը (որը տեսանյությում լավ երևում է), Դամասկոսի դարպասը և Ոսկե դարպասը: Յուրաքանչյուր մուտք իր առանձին պատմությունն ունի և յուրօրինակ նշանակություն:

Երուսաղեմի հին քաղաքը մի վայր է, որտեղ ամեն անկյունում պատմություն է թաքնված: Այն մեր անցյալի ու ներկայի կապող օղակն է՝ միավորելով մշակույթները, կրոնները և մարդկանց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *