Համեղ և Օգտակար Դդմիկը մարդկությանը հայտնի է հազարավոր տարիներ։ Առաջին անգամ այն ընտելացրել և աճեցրել են մայաները՝ ներկայիս Մեքսիկայի տարածքում։ Այս բազմազան բանջարեղենն ունի ավելի քան 100 տեսակ՝ վառ դեղինից մինչև մուգ կանաչ, կարճ ու երկար, կոպիտ կեղևով կամ նուրբ։
Դդմիկի ամենատարածված տեսակը ցուկինին է, որը լայնորեն կիրառվում է խոհարարության մեջ։ Դդմիկի մեկ այլ հետաքրքիր տեսակ է պատիսոնը, որն առանձնանում է անսովոր ձևով, կոշտ կեղևով և խիտ միջուկով։


Այս օգտակար բանջարեղենը հատկապես հարմար է դիաբետիկների համար, քանի որ պարունակում է նվազագույն քանակությամբ շաքար։ Բացի այդ, դդմիկն ամբողջությամբ հիպոալերգեն է. զարմանալի է, բայց մինչ օրս դդմիկից ալերգիայի ոչ մի դեպք չի գրանցվել։
Leave a Reply