Այսօր Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե, մաեստրո Շարլ Ազնավուրի հոբելյանական 100-ամյակն է․
Այս կապակցությամբ մայիսի 20-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացրեց մաեստրո Շառլ Ազնավուրին նվիրված «ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial» միջոցառումը, որը տեղի ունեցավ Դվին հյուրանոցի “One & Only” թատրոնում։
Երևանի կոնյակի գործարանը, մշտապես գնահատելով մաեստրոյի հանճարը, դեռ 2018 թ․-ին ներկայացրել է Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը վավերագրող «ARARAT Charles Aznavour Signature Blend» 25 տարեկան կոնյակը, որն իր մեջ ամփոփում է հազվագյուտ սպիրտներից ստացված ստեղծագործ կուպաժ, որոնք արտացոլում են Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն դրվագները:
1956: Առաջին հաղթանակի նոտաներ
Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում
1960: Համաշխարհային փառքի նոտաներ
“Je m’voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում
1981: Հավերժական սիրո նոտաներ
“Une vie d’amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը
ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի բացառիկ կուպաժն իր մեջ ամբողջացնում է հենց այս տարեթվերի սպիրտները՝ Ազնավուրի ժառանգության ողջ արտացոլանքն ամփոփելով կոնյակի համային նուրբ նոտաների հանգույցում։ Միջոցառման ընթացքում կազմակերպված համտեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։
ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, առանձնանում է իր էլեգանտ փաթեթավորմամբ, որի արտիստիկ լուծումները հաստատել է հենց ինքը՝ մաեստրոն, ում ստորագրությունը, դառնալով դիզայնի անբաժանելի մաս, պսակում է երկու Լեգենդների համագործակցությունը։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կոնյակի փաթեթավորման վրա կատարվել են նրբագեղ լրացումներ՝ խորհրդանշական այս տարին առավել ընդգծելու համար։