Առաքելություն և Արժեքներ
«Հայաստանի ռեստորատորների և հոթելյերների ասոցացիա»-ն ստեղծվել է սննդի և հյուրընկալության ոլորտի զարգացման, ձեռնարկատիրության և մասնագիտական գործունեության չափանիշների և կանոնների մշակման, հյուրընկալության արդյունաբերական և ձեռնարկությունների համախմբման համար:
◽️ Հայաստանի սննդի արդյունաբերության և հյուրընկալության զարգացման գաղափարախոսության ձևավորումը:
◽️ Պետական և կառավարման մարմինների սննդամթերքի և հյուրընկալության, արդյունաբերության հետ կապված հարաբերություններում շահերի ներկայացում և պաշտպանություն:
◽️ Ոլորտում կրթության քաղաքականության ձևավորումը և իրականացումը: Մասնագիտական անձնակազմի զարգացումը նրանց պատրաստումը, վերապատրաստումը լիցենզավորման ոլորտում:
◽️ Աջակցել ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության համար ստանդարտների և կանոնների մշակմանը
Մեր Պատմությունը
«Հայաստանի ռեստորատորների և հոթելյերների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2018 թվականին։
Մի շարք հաջողված նախագծերի (ռեստորանների բրենդինգ, ռեբրենդինգ և վերագործարկում, բիզնես նախագծերի մշակում և իրականացում, ինտերիեր և էքստերիեր նախագծում և շինարարություն)իրականացմանը զուգահեռ՝ ձգտել ենք ստեղծել պրոֆեսիոնալ բովանդակություն HoReCa համայնքի և գաստրոնոմիայով հետաքրքրվող մարդկանց համար․ մասնագիտական հոդվածներ հայերենով, կրթող ու տպավորիչ ինֆորմացիա։
Մեր թիմը
Ասոցիացիայի հիմքում տաղանդավոր և եռանդունմասնագետների թիմն է, ովքեր ամեն օր իրենց գիտելիքներն ու փորձը ներդնում են ընկերությանզարգացման գործում: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ եզակի անհատականություն է, որն ունի իր հատուկ ներդրումը ընդհանուր գործում: Նրանց կրեատիվության և նվիրվածության շնորհիվ մենք ստեղծում ենք նորարարական նախագծեր և կյանքի կոչում ամենահամարձակ գաղափարները: