New
5 ծանոթ ապրանքներ, որոնք արգելված են որոշ երկրներում

5 ծանոթ ապրանքներ, որոնք արգելված են որոշ երկրներում

Մաստակ

Սինգապուրում մաստակ ծամելը խստիվ արգելված է։ Նախ, դուք չեք կարող գնել այն ոչ մի տեղից, երկրորդ չեք կարող մցնել երկիր ձեզ հետ։ Այստեղ մաստակ ծամելն արգելվել էր դեռ 1992 թվականին, երբ մարդիկ հոգնել էին այն մայթերից մաքրելուց և, ամենակարևորը, մետրոյի գնացքների դռներից։ Կպչուն մաստակի պատճառով գնացքի դռները միշտ չէ, որ բացվում էին ժամանակին, ինչի պատճառով մետրոյում ուշացումներ էին լինում։ Այսօր Սինգապուրում արգելքը խախտելը և մաստակ ծամելը 500 դոլար տուգանք է։

Տավարի միս

Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է, և, հետևաբար, հնդիկների համար անընդունելի է այն ուտել: Իրականում երկրում տավարի միս կա և նույնիսկ արտահանվում է, բայց արագ սննդի ցանցերում տավարի մսով սնունդ չեք գտնի։

Կակաչի սերմեր կամ Մակ

Էմիրություններ խստիվ արգելվում է կակաչի սերմ ներկրել։ Նույնիսկ հրուշակեղենի համար: Նրանք կարծում են որ, երբեք չես իմանա թե՞ ինչ կարող են մցնել երկիր անմեղ թխելու համեմունքի քողի տակ: Ի դեպ, կակաչի սերմն արգելված է նաեւ Սինգապուրում։

Հազար

Իրաքում հազարի օգտագործումն արգելված է. Առաջին հայացքից սա տարօրինակ է թվում՝ դա առողջ սնունդ է: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած արգելքի դեպքում, դրա հետևում մի պատմություն կա: Տեղական լեզվով հազարը հնչում է «խաս», որը նաև այն բառն է, որն օգտագործվում է Հյուսիսային Իրաքում հարգված սրբերին նկարագրելու համար: Սա է տրամաբանությունը։

Kinder Surprise

Kinder Surprise-ը ժամանակին հայտնագործվել է Իտալիայում, այն ժամանակվանից այն տարածվել է ամբողջ աշխարհում, և կարծես թե չկա մի երկիր, որտեղ այս շոկոլադե ձուն չվաճառվի: Պարզվում է՝ լավ էլ կա… Ամերիկա. ԱՄՆ-ում արգելված է երեխաներին ուտելի ցանկացած բան վաճառել, որի ներսում անուտելի տարրեր կան: Ցավոք սրտի, եղել են նախադեպեր, որոնցից հետո ապահովագրական ընկերությունները որոշել են, որ չարժե ռիսկի դիմել

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *