New
2025 թվականը մենք սկսում ենք մեծ նպատակներով

2025 թվականը մենք սկսում ենք մեծ նպատակներով

Հարգելի՛  ընթերցողներ

2025 թվականը խոստանում է դառնալ առանցքային տարի Հայաստանի HoReCa ոլորտի համար։ Վերջին տարիներին  մեր երկիրը դառնում է տարածաշրջանային տուրիզմի կենտրոններից մեկը՝ հյուրընկալելով զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ Հայաստանի տուրիստական գրավչությանն ուղղված խոսուն քայլերը ՝ ճանաչելիության,ենթակառուցվածքների զարգացման,զբոսաշրիկների ժամանցի և սպասարկման որակի բարձրացմանը միտված ,  ցույց են տալիս մեր մեծ ներուժը և նոր հնարավորությունները։

Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիան, լինելով HoReCa  ոլորտի ինստիտուցիոնալ կառույցը, իր առջև դնում է նոր նպատակներ։

2024 ի տարեվերջին  մեր ասոցիացիան ՝ մեկնարկեց  «  Շամշադին -Հայաստանի  Հյուսիս Արեւելյան Դարպասները»  էկո նախագիծը, որն ուղղված է Հայաստանի ամենաչբացահայտված  և ամենաէկոլոգիական շրջաններից մեկի՝ Շամշադինի շրջանի զբոսաշրջային գրավչության և ենթակառուցվածքների զարգացմանը։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն մեծացնել տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորությունները, այլև վերականգնել զբոսաշրջային  ներգնա հոսանքների  համաչափությունը։ Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիայի կողմից ներկայացված նախագիծը նախնական դիտարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Նախագծի շուրջ նախնական քննարկում ենք ունեցել զբոսաշրջության կոմիտեի նախագահի հետ որի ժամանակ ձեռք ենք բերել գործուն պայմանավորվածություններ  շարունակելու համագործակցությունը ։

Այս ամենը մեզ տալիս է նոր լիցք ու վստահություն՝ շարունակելու մեր գործունեությունը և նպաստելու ոլորտի համաչափ զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։

Հարգելի ընթերցողներ՝

Ձեր վստահությունն ու ներգրավվածությունն անփոխարինելի են այս հաջողությունների համար։ Ձեր աջակցությունն ու վստահությունը մեզ մղում են  առաջ գնալու,ստեղծագործելու համար

2025 թվականը մենք սկսում ենք մեծ նպատակներով՝ համատեղելով փորձը, սերը ոլորտի հանդեպ և պատրաստակամությունը նոր հաջողությունների։ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու տուրիզմի ոլորտի առաջատարներից մեկը, և ես հավատացած եմ, որ միասին մենք կկարողանանք հասնել ավելիին։

Էդգար Բաբայան

Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիայի Նախագահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *