New
Ֆերան Ադրիանի աշխարհահռչակ El Bulli ռեստորանը կվերադառնա միայն մեկ գիշերով

Ֆերան Ադրիանի աշխարհահռչակ El Bulli ռեստորանը կվերադառնա միայն մեկ գիշերով

Իր ավանգարդ ուտեստներով և մոլեկուլային գաստրոնոմիայի հետ կապված տեխնիկայով հայտնի Ֆերան Ադրիան թերևս, ավելի շատ, քան որևէ մեկը նպաստեց գաստրոնոմիայի աշխարհի զարգացմանը և խոհարարական փորձի հայեցակարգը հեղափոխելուն՝ գործնականում նոր իմաստ տալով «բարձրակարգ խոհանոց» տերմինին և ոգեշնչելով մեր ժամանակի մեծագույն խոհարարներին:

«El Bulli» ռեստորանի Շեֆ-խոհարար. Ֆերան Ադրիան

Նրա ներդրումների շնորհիվ Կատալոնիայում գտնվող «El Bulli» ռեստորանը դարձավ իսկական պաշտամունքի վայր սննդի սիրահարների համար՝ ստանալով Michelin-ի երեք աստղ․ El Bulli-ն ամեն վեց ամիս տևող սեզոնին ստանում էր ավելի քան երկու միլիոն ամրագրում, բայց երբևէ սպասարկել է միայն 8000 մարդու: Շատերը երազել են փորձել շեֆ խոհարար Ֆերան Ադրիայի լեգենդար Սֆերիֆիկացված գնդաձև ձիթապտուղները․ հեղափոխական ուտեստ որի մասին արդեն պատմել ենք։ https://armhoreca.am/archives/1596

Միլիոնավոր մարդիկանց համար դա այդպես էլ երազանք մնաց. El Bulli-ն փակվել է 2011-ին, այդ ժամանակից ի վեր այն դարձել է խոհարարական հիմք, որը տասնյակ տարիներ հարգված է գաստրոնոմների կողմից և գտնվում է ժամանակակից իսպանական խոհանոցի կենտրոնում:

Այժմ El Bulli-ն պատրաստվում է վերադառնալ՝ միայն մեկ գիշերով

Ամրագրումը ներառում է ոչ միայն 1 գիշեր El Bulli-ում, այլ նաև ընթրիք Ադրիայի հետ՝ քաղաքի մոտակա ռեստորաններից մեկում, ինչպես նաև ընթրիք Բարսելոնայի Enigma ռեստորանում, որը ղեկավարում է Ֆերանի եղբայրը՝ Ալբերտը:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան բացահայտելու տեղի պատմությունն ու գաստրոնոմիական ժառանգությունը, անձամբ հանդիպել ստեղծագործ կատալոնացու հետ և այցելել բացառապես այն սրահները, որոնք սովորաբար փակ են հանրության համար: Բացի այդ՝ ճանապարհորդները կկարողանան քնել առանձնահատուկ մահճակալի վրա՝ ոգեշնչված ռեստորանի խորհրդանշական ուտեստներից մեկով՝ Սֆերիֆիկացված ձիթապտուղներով:

Այդ յուրահատուկ ամսաթիվն է 2024 թ․ հոկտեմբերի 16-17-ը, վիճակահանությունը, որի արդյունքում որոշվել են հաղթողները, տեղի է ունեցել ապրիլի 17- ին։ Հաղթողների անունները չեն հրապարակվել։

Comments are closed.