Ուրախությամբ տեղեկացանք, որ «Երևանի Գինու Օրեր» և «Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր» միջոցառումները կրկին հավակնում են հեղինակավոր Wine Travel Awards մրցանակաբաշխությանը՝ մեծ ճանաչում ձեռք բերելով միջազգային գինու և գաստրոնոմիկ տուրիզմի ասպարեզում։

Հայաստանի այս երկու բացառիկ միջոցառումները ներկայացված են այնպիսի համաշխարհային անվանակարգերում, ինչպիսիք են «Magnet of the Region» (Երևանի Գինու Օրեր) և «Event of the Year» (Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր), ինչը վկայում է Հայաստանի դերը՝ որպես գինու և գաստրոնոմիայի միջազգային կենտրոն։
Այս միջոցառումները կազմակերպում է Eventtura ընկերությունը։ Eventtura-ն որը մեծ ներդրում ունի Հայաստանում բարձրակարգ միջոցառումների մշակման և իրականացման մեջ՝ վստահություն ու պրոֆեսիոնալիզմ ձևավորելով տեղական և միջազգային մակարդակներում։ Այս ընկերությունը իր փորձով ապահովում է այս միջոցառումների բարձրորակ կազմակերպումը, հնարավորություն տալով Հայաստանին դառնալ միջազգային բիզնեսի ու զբոսաշրջության կենտրոն։
Երևանի Գինու Օրեր

«Երևանի Գինու Օրեր» միջոցառումը փառատոն չէ միայն, այլև Հայաստանի գինեգործության հազարամյակների պատմությանը բացահայտում է բացահայտում է ամբողջ աշխարհին։ Հյուրերը հնարավորություն են ունենում ծանոթանալու ոչ միայն հայկական գինեգործության պատմությանը, այլև համտելու երկրի լավագույն գինիները։ Այս միջոցառումը ոչ միայն դարձել է Երևանի այցեքարտը, այլև յուրաքանչյուր տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների՝ հնարավորություն տալով նրանց լինել մի մաս Հայաստանի գինեգործական մշակույթի։
2024 թվականին «Երևանի Գինու Օրեր» փառատոնին մասնակցել է 120,000 այցելու, որոնց 30%-ը եղել են միջազգային զբոսաշրջիկներ՝ քաջածանոթ դարձնելով Հայաստանը գինու սիրահարներին աշխարհի տարբեր երկրներից։
Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր

«Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր» միջոցառումը, որը հյուրընկալել է շուրջ 16 երկրներից ճանաչված շեֆ-խոհարարների, ընդլայնում է Հայաստանի գաստրոնոմիկ տեսլականը՝ դարձնելով այն միջազգային մակարդակի սննդի և գաստրոնոմիկ մշակույթի խաչմերուկ։ Միջոցառման նպատակն է նպաստել ոչ միայն Հայաստանի ազգային խոհանոցի հանրայնացմանը, այլև համաշխարհային խոհարարական արվեստի զարգացմանը՝ զարգացնելով գաստրոնոմիկ զբոսաշրջությունը։
Այս երկու միջոցառումները հանդիսանում են կարևորագույն գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն զուգահեռ զարգացնել Հայաստանը որպես գինու և գաստրոնոմիկ տուրիզմի կենտրոն, այլև միջազգային ճանաչում ու ազդեցություն բերել մեր երկրին։
🔴 Ձեր աջակցությունը վճռորոշ կլինի՝ օգնելու այս միջոցառումներին ձեռք բերել միջազգային ճանաչում և նպաստել Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը։ Քվեարկեք հիմա՝ անցնելով հետևյալ հղումներով՝
📌 «Երևանի Գինու Օրեր» – Քվեարկել այստեղ
📌 «Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր» – Քվեարկել այստեղ
Այս քայլը կարևոր է ոչ միայն հենց այս միջոցառումների համար, այլև Հայաստանի դերն ամրապնդման և առաջխաղացման համար համաշխարհային գինու և գաստրոնոմիկ տուրիզմի ասպարեզում։
Շնորհակալ ենք ձեր աջակցության համար և հուսով ենք, որ միասին կհաջողենք զարգացնել մեր երկիրը՝ դարձնելով այն համաշխարհային ճանաչում ունեցող գինու և գաստրոնոմիայի կենտրոն։
Leave a Reply