New
Սննդի լուսանկարչության միջազգային մրցույթի՝ «Pink Lady 2024»-ի 15 զարմանալի սննդի լուսանկարներ

Սննդի լուսանկարչության միջազգային մրցույթի՝ «Pink Lady 2024»-ի 15 զարմանալի սննդի լուսանկարներ

2011 թվականից ի վեր Pink Lady Food Photographer of the Year՝ սննդամթերքի լուսանկարչության լավագույն միջազգային մրցույթն ամեն տարի հավաքում է սննդի լավագույն լուսանկարներն ամբողջ աշխարհից:

«Pink Lady Food Photographer of the Year 2024» այս տարի անցկացվում է 13-րդ անգամ, Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։  Այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են լեգենդար լուսանկարիչներ և խոհարարական փորձագետներ ամբողջ աշխարհից: Հաղթողը ստանալու է 5000 ֆունտ ստեռլինգ՝ որպես մրցանակ․ Եզրափակիչ անցած մասնակիցների ցուցահանդեսը տեղի կունենա Լոնդոնի Mall Galleries-ում, հունիսի 5-9-ը։

Ներկայացվում են կյանքը, սնունդը, գինին, մշակույթներն ու ավանդույթներն ամբողջ աշխարհի լուսանկարիչների ոսպնյակի միջոցով

Ջեքի Գորդոն, «Քայլք մարշմելոի վրայով» (Մեծ Բրիտանիա)
Սառա Լուիզ Ռեմզի, «Ծովահենի որսը» (Մեծ Բրիտանիա)
Մուհամմադ Ֆայզուլ Մուլա, «Սեր» (Բանգլադեշ)

2024 թվականին մրցույթին ուղարկվել են տասնյակ հազարավոր լուսանկարներ 65 երկրներից։ Այնտեղ կարող եք գտնել ամեն ինչ՝ սկսած Harley-Davidson մոտոցիկլետի բենզինի բաքին դրված բուրգերից մինչև Michelin-ի աստղերով ռեստորանի խոհանոցի նկարները:

Հարի Ուիլյամս, «Բայկերների կանգառ 2» (Մեծ Բրիտանիա)
Ժյուլիեն Մազիլ, «Բրնձի թխուկի խավարում» (Ֆրանսիա)
Դեյվիդ Քոթսվորթ, «Հանոյի խաչմերուկ», (Մեծ Բրիտանիա)
Լին Կարլին, «Իտալական ոստրե սունկ» (ԱՄՆ)
Ջեքի Ալպերս, «Տաք և կծու մեղրով բեկոն» (ԱՄՆ)

Բեկոնի այս լուսանկարից հետո անհնար է քաղցի զգացում չունենալ, բայց հոդվածը շարունակվում է, ուստի ուրախ կլինեմ, եթե հոդվածը կարդաք մինչև վերջ, հավանեք այն և մեկնաբանություններում գրեք, թե նկարներից որն եք ամենաշատը հավանել։

Սիրսա Աբազա, «Գայթակղություն քաղցր թզենու տորթով» (Հորդանան)
Ջոն Քերի, «Տարածությունը դիմացից և ետևից մեկ կադրում» (Մեծ Բրիտանիա)
Սյու Օ’Քոնել, «Ընթրիք», (Մեծ Բրիտանիա)
Ալանա Դիմու, «Տոմատի տարաներ» (Ավստրալիա)
Գվիդո Կալտաբիանոյի «Առաջին ժամադրություն Վիեննայում» (Իտալիա)
Նատնաչա Չատուրապիտամորնի «Քարանձավային ձկնորսություն» (Թաիլանդ)
Սյուզի Լոու «Սնունդ ընտանիքի համար».(Մեծ Բրիտանիա)

Comments are closed.