New
Սեղանի էթիկետի ընդհանուր կանոններ

Սեղանի էթիկետի ընդհանուր կանոններ

Սեղանի էթիկետի կանոնները յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտ տարրական գիտելիքներ են: Դրանք կարող են փոքր-ինչ տարբերվել՝ կախված մշակույթից, բայց կան սեղանի մոտ վարվելակարգի ընդհանուր սկզբունքներ, որոնք ճանաչված և ընդունված են ամբողջ աշխարհում:

Խորհուրդ է տրվում ձեռքերը լվանալ ուտելու նստելուց առաջ։

Սեղանի մոտ պետք է միայն ուղիղ նստել: Դուք կարող եք դիպչել սեղանին միայն դաստակներով: Ուտելիս արմունկները չի կարելի դնել սեղանին։

Նախքան ուտելու պրոցեսը սկսելը, խորհուրդ է տրվում կտորից անձեռոցիկը բացել և դնել այն ձեր ծնկներին։

Պետք է սկսել ուտել բոլոր հյուրերին սնունդ մատուցելուց հետո: Կամ երբ տան տերը հրավիրում է սեղանի մոտ․

Պետք է սկսել արտաքին կողմում դրված դանակից և պատառաքաղից․Դանակը պահել աջ ձեռքում, պատառաքաղը՝ ձախում։

Պետք չէ կախվել սննդի վրա, ավելի լավ է սնունդը մոտեցնել բերանին.

Պետք չէ ձեռքը մեկնել ձեզանից հեռու գտնվող ուտեստներին կամ պարագաներին, պետք է խնդրեք այն փոխանցել ձեզ:

Նախքան ընդհանուր ափսեից ձեզ ճաշատեսակ դնելը, դուք պետք է այն առաջարկեք ձեր հարեւաններին սեղանի շուրջ:

Կենացը խմելիս կարևոր է բարձրացնել բաժակը եթե չեք խմում, պարզապես հպեք այն ձեր շուրթերին:

Կարևոր է անձայն ուտել և խմել: Մի խոսեք սնունդը ծամելիս․

Եթե ​​ուտելիքը ձեզ դուր չի գալիս, պարզապես պետք է այն թողնել ափսեի մեջ՝ առանց քննադատելու կամ մեկնաբանելու:

Պետք է ցածր խոսել, որպեսզի չխանգարեք մյուս հյուրերին: Շփվել ձեր կողքին նստածների հետ, այլ ոչ թե գոռալ սեղանի մյուս կողմի հյուրերի հետ:

Եթե ​​ձեզ հարկավոր է սեղանից հեռանալ, ապա ընդունված է անձեռոցիկը թողնել աթոռին, իսկ ուտելուց հետո զգուշորեն ծալել այն և դնել ափսեի ձախ կողմում։

Comments are closed.