New
Ռեստորանների թվայնացում և գործընթացների ավտոմատացում

Ռեստորանների թվայնացում և գործընթացների ավտոմատացում

Ավտոմատացումը ամենևին էլ նոր թրենդ չէ Horeca ոլորտում, սակայն այն արագ փոխվում է և մեծ ուշադրություն է պահանջում մրցակիցներից առաջ անցնելու համար: Սրճարաններն ու ռեստորաններն ամենուր ներկայացնում են էլեկտրոնային կտրոններ ( Smart Production) և թեյավճարներ ( tips.am,) , օգտագործում ինքնասպասարկման տերմինալներ և գործարկում իրենց սեփական հավելվածները, որոնց միջոցով կարող եք ամրագրել սեղան, պատվիրել սնունդ կամ անդամություն ստանալ ռեստորանի մշտական հյուրերի ցանկում:

Նման գործիքները կարող են երկրորդական թվալ բիզնեսի համար, թեև իրականում դրանք լուրջ մրցակցային առավելություն են: Հյուրերն այնքան են վարժվել թվայնացմանը, որ դժվար են այցելում այնպիսի հաստատություն, որտեղ չկա ամրագրման, վճարման կամ թեյավճարի հնարավորություն թվային տարբերակով. Որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի արագ է տեղի ունենում բիզնեսի թվայնացումը։

2024-ին հյուրերի հետ շփման ավտոմատացումը ավելի արագ կլինի։ Դա կլինի հիմնական միտումներից մեկը, որը գնալով էլ ավելի արտահայտված կդառնա։ Ռեստորատորների համար սա հնարավորություն է բարձրացնելու միջին կտրոնը՝ տեղադրելով ուտեստների գրավիչ լուսանկարներ տերմինալի էկրանին կամ ռեստորանի կայքում, և հյուրին առաջարկել լրացուցիչ ապրանքներ՝ սոուսներ, աղանդեր, խմիչքներ և այլն:

Այցելուների հետ աշխատանքի ավտոմատացումը 2024 թվականի կարևորագույն խնդիրներից է։ Մարդիկ սովոր են ապրել առցանց տարածքում, ուստի մարդկանց մեծամասնության համար շատ ավելի հարմար է էկրանի միջոցով հարաբերվել ոլորտի հետ:

Ապագայի կարևոր տենդենցներից մեկը, որին պետք է պատրաստվել հիմա՝ հյուրին ճանաչելու ունակությունն է, որտեղ էլ նա կապվի ձեզ հետ՝ կայքի, հավելվածի միջոցով կամ ֆիզիկական ներկայությամբ։ Այս մոտեցման շնորհիվ դուք կկարողանաք հյուրի հետ շփվել հենց այնտեղ, որտեղ նրան հարմար է, և ավելի կոնկրետ գովազդ անել՝ ելնելով պատվերների պատմությունից։

Comments are closed.