«Երեմյան Փրոդաքթս» -ը հավակնում է «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» անվանակարգում գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել․
1 ժամում 6000 մարդ մեկ բաժակ կաթ կխմի
«Երեմյան Փրոդաքթս»-ի «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով կաթի հյուրասիրությունն այս տարի կրկին կայանալու է՝ ավելի մասշտաբային, ավելի հետաքրքիր և ռեկորդային:
Հունիսի 1-ին բոլորիս կրկնակի տոն է սպասվում․ Կաթի համաշխարհային օրվա առիթով, արդեն երկրորդ անգամ կանցկացվի «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով կաթի հյուրասիրությունը, որը հավակնում է «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» անվանակարգում Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել։ Այս կատեգորիայում նախորդ համաշխարհային ռեկորդը գերազանցելու համար պետք է առնվազն 6000 հոգու մատուցվի 1-ական բաժակ կաթ:
Միջոցառման նպատակը կաթի օգտագործմանը նպաստելն է և նոր մշակույթի ձևավորմն ու տարածումը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացումը․
Այս անգամ ևս ֆերման գալիս է Երևան․ միջոցառմանն այգում կհյուրընկալվեն «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթնատու ֆերմայի կենդանիները, ինչպես նաև կցուցադրվեն հատուկ գյուղտեխնիկան, կաթ տեղափոխող նոր մեքենաները։