Մարդկանց 52%-ն այս ըմպելիքը խմում է շաբաթական մի քանի անգամ
Օրիգինալ Coca-Cola-ն, որն այլևս պաշտոնապես չի մատակարարվում Ռուսաստան, սուպերմարկետների դարակներում փնտրում է երկրի բնակիչների 56%-ը: Այս մասին տեղեկանում ենք Սնոբ-ից, որին հետազոտության տվյալները փոխանցել են X5-ի «Փաթեթ» ծառայության վերլուծաբանները.
Հետազոտողները պարզել են, որ ռուսաստանցիների 87%-ը սիրում է Coca-Cola։ Հարցվածների 52%-ը այն գնում է շաբաթական մի քանի անգամ, 28%-ը՝ ամիսը մի քանի անգամ, իսկ 17%-ը՝ տարին մի քանի անգամ։ Կան նաև օրական կոլա խմողներ՝ հարցվածների երկու տոկոսը: Հարցվածների միայն մեկ տոկոսն ընդհանրապես չի խմում այս ըմպելիքը։
Քանի որ օրիգինալ ըմպելիքը ռուսական խանութներում չկա, կոլայի սիրահարները ստիպված են այլընտրանքային տարբերակներ գնել։ Սիրվածներից են Dobry Cola-ն, Chernogolovka Cola-ն և CoolCola-ն: Հետաքրքիր է, որ իրական Coca-Cola-ի կորուստը չի նկատել հարցվածների 21%-ը։
Միևնույն ժամանակ, ռուսների մեկ հինգերորդը պատրաստ է ավել վճարել բնօրինակի համար: Այս ընտրությունն առավել հաճախ կատարում են 25-ից 34 տարեկան մարդիկ։ Հարցվածների մեկ երրորդը նախընտրում է գնել այլընտրանքային գազավորված ըմպելիք, քան ավել վճարել օրիգինալի համար: