«2024 թվականին աշխարհում մեկ շնչի հաշվով կաթի և կաթնամթերքի միջին սպառումը կկազմի 56,4 կգ»,-ասվում է «Statista» վերլուծական ընկերության ուսումնասիրության մեջ։ Կանխատեսվում է, որ այս ապրանքների վաճառքից համաշխարհային եկամուտը 2024 թվականին կգերազանցի 1,17 տրիլիոն դոլարը: Այդ գումարից ամենամեծ մասը բաժին է ընկնում Հնդկաստանին՝ 173 միլիարդ դոլար, առաջատար երկրների թվում են նաև Չինաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան և Ռուսաստանը։
Մենք պարզել ենք ավելին՝ համաշխարհային կաթի արտադրության մեջ 81%-ը գալիս է կովերից, 15%-ը՝ գոմեշից, 4%-ը՝ բոլոր մյուս տեսակներից (այծ, ոչխար և ուղտ): Աշխարհում կաթի ընդհանուր արտադրությունը հասնում է 930 միլիոն տոննայի։
Ավարտենք շատ հետաքրքիր համեմատությամբ․
Մեկ լիտր ամբողջական կաթ ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը 0,7 կգ կեր։ Համեմատության համար՝ մեկ կիլոգրամ տավարի մսի համար անհրաժեշտ է 25 կգ կեր, մեկ կիլոգրամ ձվի համար՝ 2,5 կգ: