New
Ո՞ր ձևաչափերն են այժմ թրենդում

Ո՞ր ձևաչափերն են այժմ թրենդում

2024-ի ամենատարածված թրենդներից են հիբրիդային ձևաչափ ունեցող ռեստորանները

Բանն այն է, որ մարդիկ տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց սովոր են, որ մեկ ապրանքը կարող է լուծել իրենց մի քանի խնդիրներ։ Նույնն է ռեստորանների դեպքում. հյուրերն ընտրում են հիբրիդային ձևաչափեր, ինչպիսիք են ռեստոբարերը, ռեստորան-ակումբները, խանութի ներսում գտնվող սրճարանները և այլն:

Խանութի ներսում սրճարանը կամ սրճարանի ներսում խանութն արդեն կայուն միտում է ռեստորանային շուկայում։ Սա հյուրի համար հարմար է, արագ ու էժան, և լավ է բիզնեսի համար, քանի որ թիրախային լսարանը ավտոմատ կերպով մեծանում է, և ռեսուրսները նույնպես ավելի խելամիտ են ծախսվում:
Այս սկզբունքով են կիրառում «Gurmenia»-ն, «Baguett and co»-ն, «Brioch»-ը։

Ակումբն ու ռեստորանը մեկ նախագծում համատեղելու բազմաթիվ օրինակներ նույնպես կան․ այդպիսիք են «ПЭУ»-ն, «Mamba»-ն, «Kong»-ը, «EVN»-ը և շատ ու շատ ուրիշներ: Այս կոնցեպտը շատ լավ արդարացրել է իրեն, քանի որ հյուրերն այլևս ստիպված չեն ընտրել երկու տարբեր վայրեր՝ ընթրիքի և դրանից հետո ակումբային ժամանցի համար:

Հաջորդ թրենդային ձևաչափը Մասնագիտացված խոհանոցն է

Հստակ ուղղվածությամբ ուտեստներ (մսային, բուսական, ծովամթերք) մատուցող հաստատությունները չեն կորցնում իրենց ժողովրդականությունը, և որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի հետաքրքիր և անսովոր են դառնում հյուրերի ցանկությունները։ Միտումն ուժեղանում է նրանով, որ աշխարհը դառնում է ավելի բաց, մշակույթները խառնվում են, և հնարավոր է դառնում փորձել այնպիսի ուտեստներ, որոնց մասին տեղի բնակիչներից շատերը նույնիսկ չեն էլ լսել:

Comments are closed.