New
Շքեղ կոկտեյլ ուրբաթ օրվա համար

Շքեղ կոկտեյլ ուրբաթ օրվա համար

Լիցքաթափվեք այնպես, որ մոռանաք աշխատանքային ծանր շաբաթվա հիշողությունները։ Armhoreca-ն ձեզ կպատմի Southside կոկտեյլի մասին, որն անպայման կօգնի ձեզ օրը տոն դարձնել և մոռանալ բոլոր վատ բաները:

Այս կոկտեյլը հորինվել է Չիկագոյում։ Ասում են՝ դա Ալ Կապոնեի սիրելի խմիչքն է եղել

Southside-ի բնօրինակը պարունակում է ջին, անանուխ, կիտրոն, օշարակ և չքաղցրացված գազավորված ջուր: Բայց կարող եք գազով ջրի փոխարեն շամպայն ավելացնել (ցանկալի է չոր, բայց հնարավոր է նաև կիսաքաղցր)՝ զվարճացրեք-զվարճացեք։

Բաղադրիչներ

170 մլ․ ջին

3 ճ.գ. կիտրոնի հյութի գդալներ

3 ճ.գ. լայմի հյութ

30 մլ․ անանուխի օշարակ

Շամպայն

Անանուխի ճյուղ

Պատրաստման եղանակը

Պատրաստել անանուխի օշարակ

Ջինը, ցիտրուսային հյութերն ու օշարակը լցնել շեյքերի մեջ

Թափահարել

Լցնել բաժակի մեջ, մինչև այն կիսով չափ լցվի

Լրացրեք շամպայնով

Զարդարեք անանուխի մի ճյուղով

Ուրախ ուրբաթ բոլորիս, ընկերներ

Comments are closed.