Lonely Planet-ը միջազգային հրատարակչական ընկերություն է, որը գործում է 1974 թվականից։ Այն առաջին պաշտոնական հրատարակչություններից է, որը մասնագիտացել է զբոսաշրջիկների համար ուղեցույցներ հրատարակելու գործում Lonely Planet-ի խմբագիրները ներկայացրել են գալիք տարում այցելելու համար առաջարկվող ուղղությունների` իրենց ավանդական ամենամյա ընտրությունը: Այս անգամ, ի պատիվ հրատարակության 50-ամյակի` ցանկն ընդլայնվել է. այն ներառում է 50 ուղղություններ հինգ անվանակարգերում՝ երկրներ, տարածաշրջաններ, քաղաքներ, ուղղություններ` կայուն զարգացման տեսանկյունից, ինչպես նաև լավագույն գին-որակ հարաբերակցությամբ ուղղություններ։
2024 թվականին ՄՈՆՂՈԼԻԱՆ ԹԻՎ 1 ԵՐԿԻՐՆ Է այցելությունների համար: Մոնղոլիան ճանաչվել է ճանապարհորդելու համար լավագույն երկիրը՝ իր «սփռված բաց տարածքների, արկածային զբաղմունքների և տարբերվող սննդի ու երաժշտական մշակույթի համար»: TOP 10-ում ընդգրկված են նաև Մեքսիկան, Խորվաթիան, Բենինը, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Մարոկկոն, Չիլին, Պակիստանը և Սենթ Լուչիան:
2024 թվականին այցելելու համար առաջարկվող քաղաքների վարկանիշը գլխավորում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբին։ Lonely Planet-ի կողմից Նայրոբին անվանվել է քաղաքների անվանակարգում թիվ1 ուղղությունը՝ իր «յուրահատուկ ռիթմերի, տեղական ռեստորանների տպավորիչ շարքի և արվեստի ու մշակույթի վայրերի մշտական ռոտացիայի համար»: Տասնյակում են նաև Փարիզը, որը կընդունի ամառային Օլիմպիական խաղերը 2024 թվականի ամռանը, Պրահան (Չեխիա), Մոնրեալը (Կանադա), Մոստարը (Բոսնիա և Հերցեգովինա), Ֆիլադելֆիան (ԱՄՆ), Մանաուսը (Բրազիլիա), Ջակարտան (Ինդոնեզիա), Իզմիրը (Թուրքիա) և Կանզաս Սիթին (ԱՄՆ)։
Հայերի կողմից շատ սիրված ԵԳԻՊՏՈՍԸ ԳԻՆ-ՈՐԱԿ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՓ 10-ՈՒՄ Է. Գին-որակ հարաբերականության TOP 10 տեղերը ներառում են Ալժիր, Լեհաստան, Նիկարագուա, Բուլղարիա, Նորմանդիա (Ֆրանսիա), Եգիպտոս, Իկարիա (Հունաստան), Նոր Զելանդիա:
Lonely Planet-ի 2024 թվականի լավագույն 10 տարածաշրջանային ճանապարհորդական ուղղությունները ներառում են Արևմտյան Բալկանների Trans-Dinarica հեծանվային երթուղին, որը բացվում է 2024 թվականին, Հարավային Ավստրալիայի Կենգուրու կղզին, Դոնեգալ բնակավայրը (Իռլանդիա), Բասկերի երկիրը (Իսպանիա), Հարավային Թաիլանդը, Մոնտանան (ԱՄՆ), Լենգենֆելդը (Ավստրիա):
Lonely Planet-ը զբոսաշրջիկներին, ովքեր հետաքրքրված են իրենց ճանապարհորդության բնապահպանական բաղադրիչով, խորհուրդ է տալիս 2024 թվականին մեկնել Իսպանիա: Էներգիայի վերականգնվող աղբյուրների և վայրի բնության վերականգնման ծրագրերի շնորհիվ ճանապարհորդները այս երկրում էկոլոգիապես մաքուր արձակուրդ կգտնեն: Կայուն զարգացման առումով լավագույն ուղղությունների ցանկը ներառում է նաև Հարավային Աֆրիկան, Արգենտինան, Չիլին, Գրենլանդիան, Պալաուն, Հոկայդոն (Ճապոնիա), Էկվադորը: