New
Մի քանի նրբություն մենեջերի աշխատանքի մասին

Մի քանի նրբություն մենեջերի աշխատանքի մասին

Սիրելի մենեջերներ,

Ասել, որ հաստատության մենեջերից շատ բան է կախված, նշանակում է ոչինչ չասել։ Քեզնից՝ հարգելի՛ գործընկեր, կախված է ամեն ինչ։ Հավաքվի՛ր։ Կենտրոնացրո՛ւ քո կարողությունները։ Մենեջերի աշխատանքում միաժամանակ կարող է հավաքվել անհաջողությունների մեծ ծաղկեփունջ։

  • Բանկային քարտի հետ խնդիր
  • Հյուրը չի հավանել խավարտը
  • Մատուցողը չի եկել իր հերթափոխին
  • Հյուրը հեռացել է առանց վճարելու
  • Օդափոխության համակարգը չի աշխատում

Պետք է չտրվել պանիկայի, չնվնվալ, և ամենակարևորը՝ ձայնը չբարձրացնել․ Դժվար է, բայց պետք է սովորել․ Առաջին հերթին փոխեք Ձեր վերաբերմունքը Ձեր պարտականությունների նկատմամբ․

  • Մենեջերը հսկիչ չէ, որը փնտրում է մատուցողների սխալները և պատժում մեղավորին․
  • Մենեջերը օգնական չէ, սինիներով ափսեներ տեղափոխող չէ այն ժամանակ երբ մատուցողները զրուցում են մի անկյունում․
  • Մենեջերը ռոբոտացված պարտականությունների հաջորդականություն իրականացնող անձ չէ․

Այս ամենը 7-8-րդ տեղում է պարտականությունների շարքում․

Մենեջերը դիրիժոր է, անտեսանելի թելերով կապված ամեն մատուցողի, ամեն հյուրի, հյուրընկալի, բարմենների, խոհանոցի և անվտանգության հետ․ Մենեջերը պետք է միջավայր ստեղծի, կանխագուշակի հյուրերի ցանկությունները, արագ նկատի և կանխի նոր ծնվող կոնֆլիկտները, նա պետք է իմանա՝ ով ինչի կարիք է զգում, կամ ում ինչ հարցով է պետք ուղղորդել․

Comments are closed.