Մեղրը միակ մթերքն է, որը չի փչանում։ Մեղրի մասին ամենազարմանալի փաստերից մեկն այն է, որ այն ունի անսահման պահպանման ժամկետ:
Իր ցածր խոնավության և շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրն իր կառուցվածքում ստեղծում է այնպիսի միջավայր, որը թույլ չի տալիս բակտերիաներին և այլ միկրոօրգանիզմներին բազմանալ:
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում մեղրը կարող է փոխել կառուցվածքը և բյուրեղանալ, բայց դա չի նշանակում, որ այն փչացել է:
Ավելին պապիրուսների վրա հայտնաբերված 900 հին եգիպտական բժշկական բաղադրատոմսերի կեսից ավելին որպես բուժում ներառում է մեղր: