Ամենամյա Garoon փառատոնը MB Group-ի նախաձեռնած ամենավառ գաստրո իրադարձություններից մեկն է։ Միջոցառումը նշանակալի և սպասված է ոչ միայն գուրմանների համար, այլ նաև կարևորագույն նախաձեռնություն է՝ ոլորտի առաջատար ընկերությունների և նրանց շեֆ-խոհարարների հեղինակային նորարարությունները ներկայացնելու տեսակետից։
Փառատոնի առանցքը գառան միսն է, որն էլ պետք է ներառված լինի բոլոր ուտեստների հիմքում։
Գառան միսը դիետիկ մսամթերք է, և անփոխարինելի բաղադրիչ է բալանսավորված սնդակարգի համար։ Իհարկե միաժամանակ այն խոհարարներից պահանջում է առանձնահատուկ վարպետություն և որակյալ բաղադրիչներ, ինչպես նաև համեմունքների և մարինադների զգույշ օգտագործում՝ իսկապես ճշգրտորեն ընդգծելու այն մսի համը, որը հայերը պատրաստում են ավելի քան 1000 տարի և նորաձև թրենդներ են հաղորդում:
Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները՝ գարունն իդեալական ամիս է ծանոթանալու և համտեսելու գառան մսից պատրաստված ուտեստների լայն սպեկտրին, քանի որ Միայն կանաչ խոտով սնված կենդանու միսն ստանում է յուրահատուկ նրբություն՝ շեֆ-խորահարների համար դառնալով իդեալական հումք՝ գաստրոնոմիական գլուխգործոցներ ստեղծելու համար։ Փառատոնի ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ռեստորան առաջարկում է երեք ուտեստ՝ որպես հիմնական բաղադրիչ օգտագործելով գառան միսը․ ուտեստի ուղղությունը և ոճը չի սահմանափակվում։
Այս տարվա փառատոնը, որն արդեն թվով 5-րդն է, կայանալու է մայիսի 1-ից հունիսի 1-ը։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ․ Փառատոնի մասնակիցների թվում են Երևանի եվրոպական և հայկական ռեստորանները (Ալյասկա, Չինար, Ոստան, Common Ground, Tumanyan’s Art), Դիլիջանի (Flying Ostrich by Dolmama, Թավա, Կճուճ) և Գեղարդի (Dreamy Doms) ռեստորանները: