Հավուին Հունվարի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուի հետ։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած գինիները վերջին երկու տարիներին մասնակցել են «Concours Mondial de Bruxelles» կարմիր և սպիտակ գինիների մրցույթին՝ արժանանալով 35 ոսկե և արծաթե մեդալի։


Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է հայկական գինիների հաղթանակի կարևորությունը հեղինակավոր այս մրցույթին թե՛ հայկական գինեգործական հնագույն ավանդույթների ներկայացման, և թե՛ հայկական գինիների միջազգային ճանաչման տեսանկյունից: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կրկին մասնակցության հայտ է ներկայացնել 2025 թվականի «Concours Mondial de Bruxelles»-ին և ակնկալում է հեղինակավոր համտեսային մրցույթում հաղթելու դեպքում 2026 թվականին մեծ պատրաստակամությամբ և բարձր մակարդակով հյուրընկալելու և անցկացնելու այն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման, հայկական գինու հանրահռչակման և միջազգային շուկաներում հայկական գինու դիրքերի ամրապնդման մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Leave a Reply