Ապրիլի 25-27-ը Հայաստանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա PROFOOD
ARMENIA 2025-ը՝ միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը, որը միավորելու
է ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և նորարարներին ամբողջ
աշխարհից։
PROFOOD ARMENIA-ն բացառիկ հարթակ է գործարար կապերի հաստատման,
գիտելիքների փոխանակման և նոր բիզնես հնարավորությունների ստեղծման համար։
Միջոցառման շրջանակներում կլինեն էքսպո ցուցադրություններ, խոհարարական
վարպետաց դասեր, բիզնես խորհրդատվության հարթակներ և PROCHEF 2025
խոհարարական մրցույթը, որի հաղթողը հնարավորություն կունենա վերապատրաստվել
Դուբայում՝ աշխարհի լավագույն ռեստորաններից մեկում։

Այս միջոցառումը կամրջում է Հայաստանը համաշխարհային գաստրոնոմիկ համայնքի
հետ՝ հնարավորություն տալով ներկայացնել հայկական խոհանոցն ու արտադրանքը
միջազգային մակարդակով։ Միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն ավելի քան
200 միջազգային մասնակիցներ, գնորդներ (buyer), ովքեր ոչ միայն կծանոթանան
հայկական խոհանոցին, այլև կայցելեն երկրի տեսարժան վայրերը։ Սա կարևոր քայլ է՝
հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու և զբոսաշրջության զարգացման
համար։

Հայաստանը պատրաստ է ընդունելու համաշխարհային խոհարարական և բիզնես ոլորտի
առաջատարներին՝ բացելով նոր դռներ զարգացման և համագործակցության համար։
Leave a Reply