ԱՐԱՐԱՏ կոնյակներն ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև հայ կոնյակագործների հմտությունը: ԱՐԱՐԱՏ-ն ամբողջ աշխարհում հայկական կոնյակների ամենաճանաչված և հաջողակ ապրանքանիշն է: Արարատ կոնյակի սիրահար է եղել Ուինսթոն Չերչիլը։ Ստալինն անձանբ է վերահսկել բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը։ Երևանի առաջին էլեկտրակայանն անգամ կառուցվել է Հրազդան գետի վրա՝ Կոնյակի գործարանի պահանջները բավարարելու համար․
ARARAT կոնյակների ուղին սկսվում է շռայլ հայկական արևով լցված Արարատյան դաշտավայրից և Տավուշի լեռնային տարածաշրջանից, որը հայտնի է իր անտառներով և աներևակայելի մաքուր օդով.
Կիսվենք երկու յուրահատուկ արտադրանքերի մասին որոնք արժե իմանալ
ARARAT Single Cask 12 YO
Հայաստանի հյուսիսի սառը կլիման բացառիկ նրբություն, իսկ Տավուշի տարածաշրջանի ստորգետնյա մառաններում 12 տարվա հնացումը` նուրբ ու բազմաբովանդակ համ են հաղորդել այս կոնյակին: Վերջինիս արտադրության համար օգտագործվում է բացառապես «Լալվար» էնդեմիկ տեսակի խաղող, ինչը սպիրտը դարձնում է առավել ներդաշնակ և ավարտուն:
ARARAT Single Cask 12 YO -ն ARARAT բրենդային շարքում միակ խմիչքն է պատրաստված առանց խառնուրդի։
ARARAT «Արմենիա»
Երկրորդը՝ ARARAT «Արմենիա»-ն, գործարանի հայտնի վարպետ Մարգար Սեդրակյանի հռչակավոր խառնուրդներից մեկն է՝ ստեղծված ի փառաբանումն Հայաստանի պատմության ու մշակույթի։
ARARAT «Արմենիա»-ն կոնյակների բացառիկ հավաքածուի մարգարիտն է, այս 10 տարեկան խառնուրդը ոգեշնչվել է վարպետի հայրենի երկրի պատմությամբ ու մշակույթով և համատեղում է պայծառությունն ու ազնվությունը, անգերազանցելի որակն ու ուժը:
ARARAT «Արմենիա»-ն յուրահատուկ վինտաժային ըմպելիք է: Երևանի Կոնյակի Գործարանի վարպետներն այն պատրաստում են ըստ նախորդ դարի խորհրդանշական բաղադրատոմսի, այդ պատճառով խառնուրդն ունի այդպիսի բազմաբնույթ համ․
Հայաստանն իրոք տպավորիչ գաստրոմշակույթ ունի
Հայկական կոնյակագործությունն ու Հայկական կոնյակն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում աշխարհի արագ փոփոխվող համերի, բույրերի ու խառնուրդների շարքում՝ հպարտ կրելով յուրահատուկի և լավագույնի տիտղոսը․