New
Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «Նարեկացի» գինին

Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «Նարեկացի» գինին

Օրեր առաջ Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացրեց իր տեսակով եզակի «Նարեկացի» գինին՝ նվիրված հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն:

«Նարեկացի» կարմիր, չոր գինին աշխարհին պատմելու է Գրիգոր Նարեկացու, հայկական մշակույթի ու գինեգործության մասին։ Այն Իջեւանի գինու-կոնյակի գործարանի մի քանի տարվա երազանքն է, ստեղծվել է համբերության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Յուրահատուկ «Նարեկացի» կարմիր գինին պատրաստվում է Արենի խաղողի տեղածին տեսակից, որն աճեցվում է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ծովի մակարդակից 1500-1800 մետր բարձրության վրա։ Գինին ֆիլտրված չէ եւ շշալցվելուց հետո անցնում է առնվազն վեցամսյա հանգստի փուլ։

Գինին յուրահատուկ տուփ ունի, որի ներսում պատկերված է Գրիգոր Նարեկացու մասին հյուսված առասպելներից մեկը, փաթեթավորման վրա ներկայացված է նաև Գրիգոր Նարեկացու կենսագրությունն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից նրան տիեզերական վարդապետի կոչում շնորհելու մասին տեղեկությունը, ինչն էլ ավելի է նպաստում հայկական մշակույթի եւ հոգեւոր արժեքների միջազգային ճանաչմանը․

ProdExpo դեգուստացիոն միջազգային մրցույթի 26 տարիների պատմության ընթացքում Իջևանի գինու-կոնյակի գործարանի նորույթ «NAREKATSI» կարմիր, չոր գինին առաջին անգամ  Հայաստան է բերել  «Գրան պրի» ամենաբարձր մրցանակը, որը նոր նշաձող է հայկական գինեգործության համար։

Comments are closed.