New
Հայաստանը Le Figaro Voyage-ում. լեռների և հրաշքների երկիր

Հայաստանը Le Figaro Voyage-ում. լեռների և հրաշքների երկիր

Հայաստանի մասին հրապարկվել է տպավորիչ հոդված Ֆրանսիայի ամենախոշոր լրատվամիջոցներից մեկում՝ Le Figaro Voyage-ում։ «Մշակույթի և արշավների երկիր. Հայաստան՝ լեռների և հրաշքների միջով» վերնագրով հոդվածը 3 էջ է որտեղ ներկայացվել է մեր երկրի վառ գույներն ու պատմությունը։ Այստեղ անդրադարձ է կատարվում թե՛ նրա լեռներին, թե՛ մշակութային ժառանգությանը, ընդգծելով Հայաստանի անգին գանձերը, ինչպիսիք են հին եկեղեցիները, խաչքարերը և աննկարագրելի լանդշաֆտը։

Սա մեծ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն բացահայտել Հայաստանը, տեսնել մեր երկիրը նոր աչքով՝ հասկանալով նրա կենսական նշանակությունը, մշակութային բազմազանությունը և բնակիչների բարեկամական ընդունելությունը։ Անկեղծորեն, սա պարզապես յուրահատուկ հիշատակում է մեր պատմության մասին։ Եթե ցանկանում եք խորանալ այդ նյութի մեջ և բացահայտել, թե ինչու է Հայաստանը դարձել ֆրանսիական ճանապարհորդների ուշադրության կենտրոնում, կարող եք կարդալ ամբողջ հոդվածը այստեղ. Le Figaro Voyage

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *