ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հպարտությամբ հայտարարում է Հայաստանի մասնակցության մասին ITB Berlin 2025-ին՝ աշխարհի առաջատար զբոսաշրջային առևտրային ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2025 թվականի մարտի 4-ից 6-ը Բեռլինում: Հայաստանը ներկայացված կլինի 11.2 դահլիճում, թիվ 102 ստենդում, որտեղ այն կներկայացնի իր հարուստ մշակութային ժառանգությունը, շունչը կտրող լանդշաֆտները և զբոսաշրջության բազմազան առաջարկները համաշխարհային զբոսաշրջության մասնագետներին:

Որպես Հայաստանի ստենդի պաշտոնական կազմակերպիչ՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն նպատակ ունի ընդգծել երկրի եզակի ճանապարհորդական փորձառությունները՝ սկսած պատմամշակութային զբոսաշրջությունից մինչև արկածային, էկոտուրիզմ, առողջություն, գաստրոնոմիա և գինի: Միջոցառմանը կմիանան հայաստանյան տուրօպերատորների, տուրիստական գործակալությունների և հյուրընկալության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ միջազգային գործընկերություններ հաստատելու և Հայաստանը որպես պարտադիր այցելության վայր ներկայացնելու նպատակով:

«ITB Berlin-ը Հայաստանի համար առանցքային հարթակ է իր դինամիկ զբոսաշրջության ոլորտը ցուցադրելու և համաշխարհային տուրիստական արդյունաբերության հիմնական խաղացողների հետ համագործակցելու համար», – ասել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ «Մենք այցելուներին հրավիրում ենք բացահայտելու Հայաստանի հարուստ պատմությունը, ջերմ հյուրընկալությունը և բացառիկ զբոսաշրջային փորձառությունները»:
Հայաստանի մասնակցությունը ITB Berlin 2025-ին զբոսաշրջության խթանման, գործընկերային հարաբերությունների ստեղծման, նոր շուկաներ ներգրավելու և ներգնա ճանապարհորդությունների ավելացման ավելի լայն ռազմավարության մի մասն է: Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն խրախուսում է զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պոտենցիալ գործընկերներին այցելել հայկական ստենդ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները
Leave a Reply