ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն մայիսի 25, 26 -ին Սիզնս այգում անց է կացնելու «Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2024-ը
Սիրո՞ւմ եք ճանապարհորդել և բացահայտել հայկական մշակույթն ու խոհանոցը, փնտրո՞ւմ եք նոր արկածներ և փորձառություններ, ապա այս ցուցահանդեսը ձեզ համար է․
Ցուցահանդեսի ընթացքում կբացահայտեք Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ հարուստ մշակութային ժառանգությունը, գինին, համեղ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաև կմասնակցեք մի շարք հետաքրքիր փորձառությունների։
«Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացված են լինելու Հայաստանի 10 մարզեր և 500+ մարզային զբոսաշրջային պրոդուկտներ․ լինելու է նաև Գաստրո տաղավար՝ տեղում պատրաստվող մարզային ուտեստներով․
Քո ճանապարհորդությունը Հայաստանում սկսվում է այստեղից։
Ի դեպ՝ ցուցահանդեսի մուտքն ազատ է։