New
Խորհրդանշական ուտեստներ բարձրակարգ խոհանոցի աշխարհում

Խորհրդանշական ուտեստներ բարձրակարգ խոհանոցի աշխարհում

Առանձնացրել ենք վերջին 15 տարիների լայն տարածում գտած խոհարարական արվեստի գործեր, որոնք կհրապարակենք հաջորդաբար․

Սֆերիֆիկացված ձիթապտուղներ 2006թ․
Շեֆ՝ Ֆերան Ադրիա
Ռեստորան՝ El Bulli Roses / Կատալոնիա, Իսպանիա

Այս մոլեկուլային գաստրոնոմիայի բաղադրատոմսը հայտնի Ֆերան Ադրիայի և El Bulli ռեստորանի թիմի հերթական ստեղծագործությունն է: Ադրիան 1990-ականների կեսերից սկսել է աշխատել գնդաձևացման «սֆերիֆիկացման» տեխնիկայի հետ (դա հեղուկը գնդաձև պարկուճների վերածելու պրոցեսն է), իսկ 2000-ականների կեսերին սկսել է նվաճել աշխարհը: Հենց այդ ժամանակ է, որ Ադրիան և նրա թիմը մշակեցին «հակադարձ գնդաձևացում» տեխնիկան, ինչը հնարավորություն տվեց պահպանել գնդաձև պարկուճների կենտրոնում հեղուկ զանգված, և նոր տեխնիկայի առաջին օրինակը կանաչ ձիթապտղի խյուսից պատրաստված «ձիթապտուղներն» էին․

Սա առաջին ուտեստն է եղել աշխարհում՝ պատրաստված այս տեխնիկայով,  և ընդհանրապես խոհանոցի պատմության ամենահաջող ճաշատեսակներից մեկն է․

Այս տեխնիկան հիմա արդեն կիրառվում է ամբողջ աշխարհում․ իսկ ուտեստն առաջին անգամ ներկայացվել է El Bulli-ում 2006 թ․

Comments are closed.