New
Խորհրդանշական ուտեստներ բարձրակարգ խոհանոցի աշխարհում

Խորհրդանշական ուտեստներ բարձրակարգ խոհանոցի աշխարհում

Առանձնացրել ենք վերջին 15 տարիների լայն տարածում գտած խոհարարական արվեստի գործեր, որոնք կհրապարակենք հաջորդաբար․

Ոստրեներ թորած հողով
Շեֆ՝ Ջոան Ռոկա
Ռեստորան՝ El Celler de Can Roca / Ժիրոնա, Կատալոնիա, Իսպանիա

Հեղափոխական ուտեստ ստեղծված 2006 թվականին․ Օգտագործելով ցածր ջերմաստիճաններում վակուումային թորման տեղնիկան, Ջոան Ռոկան կարողացավ թորիչով արդյունահանել պեթրիխորի էքստրակտ իրական հողից՝ անհամ, թափանցիկ հեղուկ, որը բուրում է ինչխես անձրևից հետո հողը:

Նա օգտագործեց այս էքստրակտը ոստրեներ մատուցելու համար՝ բարձրացնելով surf ‘n’ turf (բառացի՝ «հող և ջուր»․ տերմին է, որն օգտագործվում է կարմիր մսի(հողի վրա ստեղծված) և ծովամթերքը (ջրի մեջ ստեղծված)-ի համադրությունը նկարագրելու համար) գաղափարը` մինչև երբեք չտեսնված կոնցեպտուալ բարձունքների:

Comments are closed.