New
Խնձորների էկզոտիկ տեսակներ, որոնք ասես արվեստի գործեր լինեն․

Խնձորների էկզոտիկ տեսակներ, որոնք ասես արվեստի գործեր լինեն․

Ամերիկացի լուսանկարիչ Ուիլյամ Մուլանը յուրահատուկ հոբբի ունի․ նա հավաքում է հետաքրքիր խնձորներ և լուսանկարում դրանք։ Ազատ ժամանակ լուսանկարիչը հազվագյուտ սորտեր է որսում ֆերմերային շուկաներում և հին այգիներում: Նրա «Տարօրինակ խնձորներ» գրքում հավաքված են հարյուրից ավել տեսակներ՝ դրանց մասին պատմվածքների հետ: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը որոնք ձեզ նույնպես կհետաքրքրեն

«Knobby Russet» կամ «տարեց սպասուհու ձմեռը»

Knobby Russet-ը խնձորի ենթատեսակ է, որի կեղևը ճաքում է պտղի հասունացման ժամանակ։ Արտաքին անհրապույրությունը փոխհատուցվում է յուրահատուկ համով. ճաքերի պատճառով խնձորը կորցնում է խոնավությունը, իսկ ծառը, փորձելով փրկել պտուղները, ավելի շատ սննդարար նյութեր է ուղարկում դրանց։ Խնձորի համը դառնում է ավելի հարուստ և քաղցր: Արտաքին տեսքից անկախ՝ այս խնձորը խրթխրթան է, անուշաբույր, քաղցր, ցիտրուսային և ընկույզների երանգով։

Այս խնձորները բուծվել են 1819 թ․ Անգլիայի հարավում։ Այնուամենայնիվ, 1940-ական թվականներին սորտը գրեթե անհետացել էր. իրենց հատուկ տեսքի պատճառով դրանք վատ էին վաճառվում շուկայում: Այս տեսակը պահպանվել է միայն Բրիտանացի էնտուզիաստ բուսաբանների շնորհիվ, ովքեր որոշել են պահպանել այն․

Նիձվեցկու խնձոր

Այս տեսակը աճում է Ղազախստանի, Ղրղզստանի և Չինաստանի լեռնային շրջաններում։ Մուգ կարմիր գույնով խնձորները 1890-ականների սկզբին նկատել է ռուս իրավաբան Վլադիսլավ Նիձվեցկին, որին իշխանությունները աքսորել են Ղրղզստանի լեռնային շրջաններ։ Նիձվեցկին այս խնձորի սերմերը տվել է գերմանացի բուսաբան Նիլս Հանսենին, և նրա միջոցով այս խնձորը տարածվել է աշխարհով մեկ։ Այս խնձորի համը ինչ-որ չափով թթվասերի համ է հիշեցնում։

Սև Օքսֆորդ

Այս տեսակի խնձորները հասունանում են նոյեմբերին, երբեմն՝ դեկտեմբերին։ Իսկ հավաքելուց հետո դրանք անմիջապես չեն ուտում. դրանց համն ամբողջությամբ արտահայտվում է բերքահավաքից մեկ-երկու ամիս հետո։ Սև Օքսֆորդը երկար ժամանակ չի փչանում․ բերքը կարող է պահպանվել մինչև հուլիս։ Այս խնձորներն առաջին անգամ հայտնաբերվել են 1790 թ․ ամերիկյան Մեն նահանգում։

«Այս խնձորի տեսակը համբերատարների համար է: Տվեք այս խնձորներին մեկ ամիս, և դրանց համը կբացվի վանիլի ու քաղցր եգիպտացորենի նոտաներով»,- ասում է Մուլանը:

Գառնուկի քիթ

Այս տեսակիխնձորները, որոնք աճեցվել են երեք դար առաջ, ունեն գառան քթի ձև: Մեկ այլ յուրահատուկ հատկանիշ է նրանց կեղևի գույնը՝ մետաղական փայլով։ Այնուամենայնիվ, այս խնձորների համը պասիվ է, թարմ դեղաբույսերի թույլ նոտայով:

«Սա հիանալի խնձոր է սոուսների համար»: – ասում է լուսանկարիչը։

Վարդագույն մարգարիտ

Այս տեսակը բուծվել է 1945 թ․ Կալիֆորնիայում։ Համը թուրինջ է հիշեցնում, իսկ խնձորի վարդագույն հյուսվածքը հաճախ տարօրինակ նախշեր են կազմում:

Թաքնված վարդ

Այս խնձորը և՛ քաղցր է, և՛ թթու. նրա համը համեմատում են վարդագույն լիմոնադի հետ: Սորտը պատահաբար հայտնաբերվել է 1980-ականներին՝ ԱՄՆ Օրեգոն նահանգում․ 1992 թվականին ԱՄՆ-ում տնկվեց Hidden Rose սորտի առաջին այգին։

Աստղաձև խնձոր

Չնայած իրենց անսովոր ձևին, այս խնձորները, որոնք մշակվել են Շվեյցարիայում դեռևս 1600-ականներին, տարածված չեն ֆերմերների շրջանում: Բացատրությունը պարզ է. այս տեսակի ծառերը պտուղ են տալիս միայն երկու տարին մեկ անգամ։

«Այս խնձորը խրթխրթան է, և համի մեջ կան հաճելի հատապտղային նոտաներ», – ասում է Մյուլանը:

Թափանցիկ դեղին

Սրանք շատ նուրբ և փափուկ խնձորներ են՝ չամրացած միջուկով: Այս պտուղներն արագ փչանում են, բայց նրանք, ովքեր հասցրել են դրանք փորձել, գովաբանում են խնձորի հյութեղությունն ու կիտրոնի նուրբ համը։

Աղջկական կարմրաթշիկ

Այս տեսակի խնձորները փոքր են՝ չերրի լոլիկի չափով։ Նրանք հաճախ օգտագործվում են որպես դեկոր, բայց նրանց համը նույնպես հաճելի է` ծաղիկների և արքայախնձորի նոտաներով:

Ռուսեթ Էգրեմոնտ

Անվանվել է բրիտանացի լորդ Էգրեմոնտի պատվին, ով այս խնձորները ներկայացրել է 1872 թվականին: Սա Բրիտանիայում ամենահայտնի խնձորի տեսակներից մեկն է:

«Սրանք իմ ֆավորիտներն են: Լավ, թարմ խնձորը կարտոֆիլի է նման: Բայց միայն մեկ անգամ կծեք դրա միջուկը, և դուք կզգաք հստակ քաղցր համ, որը ձեզ կտանի հենց աշնան սիրտը, ձեզ կնետի չոր թափված տերևների կույտի մեջ և կփաթաթի ձեզ ձեր սիրած տաք թիկնեցով», – ասում է Միլանը:

Comments are closed.