New
Լուսանկարչի ապշեցուցիչ աշխատանքը ցույց է տալիս աշխարհի տարբեր ծայրերից երեխաների մեկ շաբաթվա սննդակարգը

Լուսանկարչի ապշեցուցիչ աշխատանքը ցույց է տալիս աշխարհի տարբեր ծայրերից երեխաների մեկ շաբաթվա սննդակարգը

Լուսանկարիչ Գրեգ Սեգալը որոշել է ուսումնասիրել այս թէ ինրերից է բաղկացած տարբեր երկրների երեխաների սննդակարգը և ցույց տալ աշ[արհին այդ ամենը նկարների շարքով, որոնցում պատկերված են ինը տարբեր երկրների երեխաներ և նրանց շաբաթական սննդակարգի տարրերը:

Կավականի Յավալապիթի, 9 տարեկան, Մատո Գրոսո, Բրազիլիա

Կավականի Յավալապիթին Յավալապիթի ցեղի անդամ է, որն ապրում է Սինգու ազգային պարկում։ Կավականիի դիետան շատ պարզ է. Այն հիմնված է ձկան, տապիոկայի, մրգերի և ընկույզների վրա:

Անչալ Սահանի, 10 տարեկան, Չեմբուր, Մումբայ, Հնդկաստան

Աանչալն ապրում է Մումբայի արվարձանում գտնվող փոքրիկ թիթեղյա խրճիթում իր ծնողների և երկու քույրերի և եղբայրների հետ: Մայրիկը հաճախ է պատրաստում բամիայի և ծաղկակաղամբի կարի, ոսպ և ռոտի հաց:

Դեյվի Ռիբեյրո Դե Խեսուս, 12 տարեկան, Բրազիլիա, Բրազիլիա

Դեյվին ապրում է հոր, խորթ մոր և երեք եղբորների ու քույրերի հետ Սանտա Լուզիա ֆավելայում մեկ սենյականոց բնակարանում։ Դեյվին սիրում է գրեթե այն ամենը, ինչ պատրաստում է իր խորթ մայրը, բացառությամբ որոշ հատիկաընդեղենի։ Նրա ճաշացանկը հիմնականում բաղկացած է լոբուց, բրնձից և փոքր քանակությամբ խոզի մսից։ Տղան գիտի, թե ինչպես պատրաստել օմլետ, շիլա և պաստա:

Ադեմիլսոն Ֆրանցիսկո Դոս Սանտոս, 11 տարեկան, Վաո դե Ալմաս, Գոյաս, Բրազիլիա

Ադեմիլսոնի տունը գտնվում է մոտակա բնակեցված տարածքից 200 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք չունեն հոսանք, ջուր։ Ընտանիքն ինքնուրույն աճեցնում է բանջարեղեններ, մրգեր և տարբեր կուլտուրաներ։ Cassava-ն՝ լուսանկարի վերին աջ անկյունում գտնվող շագանակագույն արմատը, Ադեմիլսոնի սննդակարգի հիմնական բաղադրիչներից է։ Նա սիրում է մանգո և պաչոկա (գետնանուշից, շաքարավազից և աղից պատրաստված կոնֆետ):

Բերիլ Օ Ջինն, 8 տարեկան, Կուալա Լումպուր , Մալայզիա

Բերիլը ծնողների և երկու եղբայրների հետ ապրում է շատ հանգիստ բնակավայրում։ Սննդի մասին Բերիլի ամենավաղ հիշողությունները շիլաներն ու տորթերն են: Նրա սիրելի ուտեստը կարբոնարա պաստան է։ Նա չի սիրում կոճապղպեղ և նրան արգելված է գազավորված ըմպելիք խմել։

Մեյզա Նդիայե, 11 տարեկան, Դակար, Սենեգալ

Մեյզան ապրում է մեկ սենյականոց բնակարանում իր հոր, մոր և եղբոր հետ Լե Պարսել Ասսենի կոմունայի սրտում։ Տղան սիրում է այծի միս և քաղցր շիլա։ Ամենից հաճախ նրա ճաշացանկը բաղկացած է մակարենեղենից, ոլոռոց կամ տապակած կարտոֆիլով լցոնած հացից։

Սիրա Սիսոխո, 11 տարեկան, Դակար

Սիրան մեծ ընտանիքի ինը երեխաներից մեկն է: Ցավոք սրտի, ընտանիքի համար սնունդը բարդ է հայթհայթվում։ Սեղաններին միս հայտնվում է միայն հատուկ առիթներով՝ ամենից հաճախ հավի միս: Շատ ապրանքներ աճեցվում են ինքնուրույն:

Ռոզալի Դյուրանդ, 10, Նիցցա, Ֆրանսիա

Նրա ճաշացանկը ներառում է ձուկ, առավել հաճախ՝ սարդինա։ Հայրիկը, լինելով ռեստորատոր, նրան սովորեցրել է բլիթներ և աղցաններ պատրաստել։ Իսկ նրա սիրելի ուտեստը ոսպն է՝ նրբերշիկներով։ Ռոզալին ատում է սպանախն ու վարունգը։

Հենք Սեգալ, 8 տարեկան, Ալտադենա, Կալիֆորնիա, ԱՄՆ

Հենքի ընտանիքն աճեցնում է սեփական բանջարեղենը, խոտաբույսերը և մրգերը: Տղան սիրում է հալած կարագի և սխտորի հոտը։ Նրա սննդակարգը շատ բազմազան է՝ շնորհիվ տնական արտադրանքի։

Ջուն Գրոսսեր, 8 տարեկան, Համբուրգ, Գերմանիա

Ջունի մայրը նորաձեւության լուսանկարիչ է, ուստի տեսախցիկի առջեւ լինելը նրա համար հեշտ էր։ Նրա սիրելի ուտեստը շնիցելն է։ Նա կարրիի կամ տրյուֆելների սիրահար չէ և մինչև վերջերս ընդհանրապես բրոկկոլի չէր սիրում:

Գրետա Մյոլեր, 7 տարեկան, Համբուրգ, Գերմանիա

Գրետան ապրում է մոր և կրտսեր քրոջ հետ Համբուրգում, բայց նաև շատ ժամանակ է անցկացնում տատիկի և պապիկի հետ։ Գրետայի սիրելի կերակուրը կարտոֆիլի պյուրեով և խնձորով ձկան ձողիկներն են: Նա ատում է բրնձի պուդինգը:

Անդրեա Տեստա, 9 տարեկան, Կատանիա, Իտալիա

Անդրեան ապրում է փոքրիկ պարտեզով շրջապատված տանը ծնողների և 6-ամյա քրոջ հետ։ Անդրեայի սիրելի ուտեստը կարբոնարա պաստան է՝ շատ բեկոնով: Նա սիրում է նարնջի ծաղիկների և բալի հոտը, բայց ծաղկակաղամբին չի դիպչում:

Լեոնա «Նոնա» Դել Գրոսո Սենդս, 6 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ.

Լեոնան ապրում է մոր և Կլեոյի՝ իր սիրելի կատվի հետ Գլենդելում։ Նա գիտի, թե ինչպես պատրաստել վարսակի և նրբաբլիթ: Մայրը ստիպում է նրան ավելի շատ բանջարեղեն ուտել, մասնավորապես բրոկկոլի, բայց Լեոնան սիրում է քաղցրավենիք:

Ադվիտա Վենկատեշ, 10 տարեկան, Մումբայ, Հնդկաստան

Ադվիտան ապրում է մորական տատիկի հետ, ով պատրաստում է ամբողջ ընտանիքի համար։ Ադվիտան բուսակեր է։ Նա սիրում է հարավային հնդկական ուտելիքներ, հատկապես դոզաներ (ֆերմենտացված բրնձով և ոսպով պատրաստված բլիթներ) չատնիով և մածունով:

Յուսուֆ Աբդուլլա Ալ Մուհեյրի, 9 տարեկան, Միրդիֆ, Դուբայ, ՕԱՅ

Յուսուֆին մեծացնում է մայրը։ Նա սիրում է նրա համար հասարակ կերակուրներ պատրաստել, ինչպես ձու և տոստ:

Comments are closed.