New
Լիբանանյան խոհանոցի թագուհին

Լիբանանյան խոհանոցի թագուհին

Լիբանանյան ճաշատեսակների երկար ցանկում ոչինչ չի հաստատում նրանց ինքնությունն այնքան բարձր և հզոր, որքան տաբուլեն: Այն հեշտությամբ կարելի է համարել Լիբանանի հիմնական ազգային սնունդը։

Այն Սիրով պատրաստում են սիրիացիները, իսրայելցիները, եգիպտացիները, թուրքերը, հույները, կիպրացիները և մենք հայերս։ Տիպիկ տաբուլեն բաղկացած է մանր կտրատած մաղադանոսից, լոլիկից, անանուխից, սոխից, բլղուրից և համեմված է ձիթապտղով, կիտրոնի հյութով, աղով և պղպեղով․

Ենթադրվում է, որ տաբուլեն ծնվել է լեռներում՝ ինչ-որ տեղ Լիբանանի և Սիրիայի միջև, որտեղ այն հաճախ մատուցվում է հազարի տերեւների վրա, և դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել միջնադարում:

Comments are closed.