New
Իտալական պանրագործության գլուխգործոցնորից մեկը․ Բուրատա

Իտալական պանրագործության գլուխգործոցնորից մեկը․ Բուրատա

Ի՞նչ է բուրատան

Բուրատան իտալական գաստրոնոմիայի անբաժանելի մասն է։ Այն փափուկ պանիր է՝ պատրաստված կովի կաթից: Սերուցքային կառուցվածքը և նուրբ համը նրա հիմնական հատկանիշներն են:

Պանիրը բաղկացած է երկու շերտից․ արտաքին շերտը մոցարելլաից պարկ է, իսկ ներսում՝ ստրաչատելլա պանիր, որը նման է սերուցքի մեջ պանրի շատ բարակ միահյուսված թելերի։ Ենթադրվում է, որ պանրի անունը ծագել է իտալական «burro» բառից, որը թարգմանաբար նշանակում է «կարագ» և հիանալի կերպով նկարագրում է պանրի յուղալի հյուսվածքը:

Ինչպե՞ս է ստեղծվել Բուրատա պանիրը:

Բուրատայի պատմությունը սկսվել է 1920-ական թվականներին Իտալիայի Անդրիա քաղաքից․Գաղափարը պատկանում է ֆերմեր-պանրագործ Լորենցո Բյանկինոյին: Նա փնտրում էր միջոց՝ վերամշակելու մածուկի մնացորդները, որոնք ստացվում են մոցարելլայի պատրաստման պրոցեսից, և Ֆերմերը դրանք միախառնել է թարմ սերուցքի հետ։

Հաջորդ տասնամյակների ընթացքում  բուրատան  սպառվում էր միայն տեղի բնակիչների կողմից, իսկ 1950-ականներին այն ժողովրդականություն և լայն պահանջարկ ձեռք բերեց։  Ավանդաբար պատրաստի բուրատան փաթաթվում էր ասֆոդելի տերևներով: Նման օրիգինալ փաթեթավորումը պանրի որակի և թարմության ցուցանիշ էր։ Բույսի կանաչ տերևները խորհրդանշում էին, որ պանիրը շատ երիտասարդ է։

Այսօր այս պանիրը միջերկրածովյան ավազանի ամենահայտնի պանիրներից է և սիրված է շատերի կողմից ամբողջ աշխարհում:

Ինչպե՞ս ուտել և ինչի հետ համադրել Burrata-ն

Իտալացիները ասում են, որ սառեցված պանիրը ավելի թույլ համ ունի։ Բուրատան լիարժեք վայելելու համար պետք է հանել սառնարանից ուտելուց առնվազն 25 րոպե առաջ։ Դա թույլ կտա պանրին հասնել սենյակային ջերմաստիճանի և լիովին դրսևորել իր համը։

Հիմնականում բուրատան ուտում են թարմ վիճակում։ Որպես անկախ ուտեստ այն լավ է համադրվում թարմ բանջարեղենի, ռուկոլաի, թարմ լոլիկի ու բազիլիկի հետ։ Դուք կարող եք համադրել այս պանիրը թթու ձիթապտուղի, կապերսների և պեստո սոուսի հետ: Կարող եք մատուցել բուրատան որպես պանրի և մսի ափսեի մի մաս՝ ապխտած կամ չորացրած խոզապուխտով, օրինակ՝ պրոշուտտոյի հետ։ Բուրատայի հետ ամենահամակցվող մթերքներից մեկն է պրոշուտոն: Ծովամթերքի հետ համադրելիս ընտրեք ծովախեցգետին և անչոուս․

Իտալացիները բուրատան մատուցում են քաղցր մրգերով և ընկույզով: Պանրի հետ շատ ներդաշնակ զույգը են դեղձը, ելակը, թուզը, սեխը, պիստակը և նուշը: Ինչ վերաբերում է խմիչքներին՝ բառատան լավ համադրվում է չոր սպիտակ գինիների հետ: Դրանք ընդգծում են պանրի քաղցրությունն ու յուղալի համը։

Ընթացիկ կարևոր տեղեկություններ Burrata պանրի մասին

Բնական բուրատան այժմ պիտակավորվում է որպես Andria burrata, սա պաշտպանված աշխարհագրական նշում է (PGI): Այս նշումը մեծ հնչեղություն ունի եվրոպացի սպառողների շրջանում և մեծ նշանակություն ունի նրանց համար։

Սա նշանակում է, որ ապրանքը իսկական է և գալիս է այն աշխարհագրական տարածքից, որը միակ վայրն է, որտեղ օրինական է պանիրը «բուռատա» անվանել։ Պանրի իրավական պաշտպանության համար պատասխանատու կոնսորցիումը Consorzio di tutela della Burrata di Andria IGP-ն է, որը գրանցել է պանրի պաշտոնական փաստաթղթերը 2017 թվականին:

Comments are closed.