Եթե Սիրու՞մ եք զգալ նոր համեր և փորձարկումներ անել խոհանոցում ապա վստահաբար ձեր մենյուում կապերս ավելացրեք: Ի՞նչ է կապերսը և ինչպե՞ս կարող եք օգտագործել այն խոհանոցում․ Այս հոդվածը կպատասխանի ձեր հարցերին:
Այսպիսով, կապերսը «Հայերեն Կապար բայց ավելի հաjտնի է Կապերս անունով» մանր, կանաչ կապարի բույսի (Capparis spinosa), փոքրիկ, չբացված ծաղկաբողբոջներն են, որոնք աճում են միջերկրածովյան շրջաններում և այլ տաք կլիմայական վայրերում, ինչպիսիք են Իտալիան, Հունաստանը, Իսպանիան, աճում են նաև հարմար կլիմայական այլ երկրներում:
Արաբները վաղուց են գնահատում այն իր առողջարար հատյությունների համար: Դրանց մասին հիշատակումները կարելի է գտնել հին հունական և հռոմեական տեքստերում, որտեղ այն օգտագործվել է որպես համեմունք և հավելում տարբեր ուտեստների համար Միջնադարում կապերսները հայտնի էին Եվրոպայում, և հենց այնտեղ էլ այն լայն կիրառություն գտավ բժշկության մեջ՝ շնորհիվ բուժիչ հատկությունների։
Ինչպիսի՞ համ ունեն Կապերսնեը։
Կապերսի համը դժվար է նկարագրել մեկ բառով, բայց կարելի է ասել, որ դրանք թթվայնության, աղի և մի փոքր կծու երանգի յուրահատուկ համադրություն ունեն։ Նրանք ունեն թարմ, թեթեւակի կծու համ՝ արտահայտված թթվայնությամբ։ Իհարկե, ավելի լավ է գնել և փորձել մեկ անգամ, քան պարզապես կարդալ համի մասին: Կապերսներ, ամենայն հավանականությամբ, վաճառվում են ձեր մետակա սուպերմարկետներում:
Ի՞նչ ձևով են վաճառվում Կապերսները:
Խանութներում կապերսները վաճառվում են մի քանի տարբեր ձևերով.
1. Փոքր կապերսներ
Փոքր կապերսները ամենատարածված և լայնորեն օգտագործվող տեսակն են: Նրանք ունեն վառ համ և բույր, և դրանց չափերը սովորաբար կազմում են 5-ից 7 միլիմետր տրամագծով: Այս փոքրիկ բողբոջները կատարյալ հավելում են բազմաթիվ ուտեստների համար՝ ավելացնելով թթվայնության և աղի երանգ: Փոքր կապերսները սովորաբար օգտագործվում են աղցանների, մարինադների, սոուսների և նախուտեստների մեջ․
2. Խոշոր կապերսներ
Խոշոր կապերսները, ինչպես իրենց անունն է հուշում, ունեն ավելի մեծ բողբոջներ, քան փոքրերը: Նրանց չափերը կարող են լինել 7-ից 14 միլիմետր տրամագծով: Այս կապերսների համը սովորաբար ավելի մեղմ է և ավելի քիչ արտահայտված, քան փոքր կապերսների համը:
3. Կապերսի պտուղներ
Կապերսի պտուղները կապերսի թփի հասուն պտուղներն են: Նրանք ունեն ավելի փափուկ հյուսվածք և ավելի քիչ թթու համ, քան կապերսը։ Նրանց չափերը ավելի մեծ են, քան սովորական կապերսներինը։ Կապերսի հատապտուղները հաճախ օգտագործվում են խոհարարության մեջ՝ նուրբ համ և թեթև թթվայնություն հաղորդելու համար: Ցանկալի է դրանք օգտագործել աղցանների մեջ, ինչպես նաև որպես հավելում տարբեր մսային և ձկան ուտեստների մեջ։
Կապերսի հատկություները և սննդային արժեքը
Կապերսը գնահատվում է ոչ միայն իր համի, այլ նաև սննդային արժեքի համար․ այս փոքրիկ բողբոջները հսկայական արժեքավոր նյութեր են պարունակում։ Հայտնի է, որ դրանք պարունակում են վիտամին C, որը բարենպաստ ազդեցություն ունի իմունային համակարգի վրա, վիտամին A, որն արագացնում է վերքերի ապաքինման գործընթացը և ֆանտաստիկ ազդեցություն է ունենում մաշկի արտաքին տեսքի վրա, վիտամին K, որը պատասխանատու է արյան մակարդման գործընթացի ճիշտ ընթացքի համար, իսկ վիտամին E-ն, որով նույնպես հարուստ է կապերսը, հաճախ անվանում են երիտասարդության և գեղեցկության վիտամին: Չպետք է մոռանալ նաև B խմբի վիտամինների մասին, որոնք պատասխանատու են նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար։
Ընդհանուր առմամբ, այս բավականին էկզոտիկ համեմունքի օգտագործումը Ձեր խոհանոցում կարող է լինել լավ սննդային ընտրություն: Կապերսի շնորհիվ Դուք կարող եք ինքնատիպություն և արտահայտչություն հաղորդել Ձեր սիրելի ուտեստներին և բացահայտել Ձեզ համար անհայտ համային համադրություններ: