New
Ի՞նչ է Էնդիվը

Ի՞նչ է Էնդիվը

Էնդիվը բուսական աշխարհի առեղծվածն է: Հնարավոր է` այն մեկ կամ երկու անգամ է հանդիպել ձեզ աղցանի վրա, գիտե՞ք արդյոք, թե ինչ է այն, կամ ինչո՞վ է այն տարբերվում սովորական հազարի տերևներից։ Մենք ստացել ենք այս պատասխանները, ներառյալ այն, թե ինչպես կարելի է տարբերել այս բանջարեղենի սորտերը և ինչպես լավագույնս վայելել դրանց նրբագեղ համը:

Ի՞նչ է էնդիվը: Էնդիվը դառը, խրթխրթան տերևավոր բանջարեղեն է։ Այն առավել հաճախ հանդիպում է որպես սպիտակ, երկարավուն, բաց կանաչ ծայրերով կամ մի փոքր ավելի փափուկ կարմիր էնդիվով։ Այն սովորաբար մատուցվում է որպես խորտիկ` վրան ինչ-որ բան դրված:

Որո՞նք են էնդիվի տեսակները.

Բելգիական էնդիվ (նաև հայտնի է որպես սպիտակ էնդիվ)-Եվրոպայում աճեցված այս բույսը, թերևս, էնդիվի ամենահայտնի տեսակն է, որն առաջին անգամ հայտնվել է Բելգիայում, 1800-ական թթ.: Բելգիական էնդիվն ունի գունատ իրար ամուր սեխմված տերևներ՝ թեթև կանաչ ծայրով և չափավոր դառը համով:

Կարմիր էնդիվ-Բելգիական էնդիվի ավելի մեղմ համով զարմիկն է` նույն ամուր տերևներով, ինչ սպիտակ էնդիվը, բայց մուգ կարմիր-մանուշակագույն գույնով:

Էսկարոլ (նաև հայտնի է որպես լայնատերև էնդիվ)-այն լայն, գանգուր կանաչ տերևներով և մեղմ համով է: Այս սորտը ամենից հաճախ օգտագործվում է հազարի փոխարեն աղցաններում կամ ավելացնում են ապուրներին։

Էնդիվի տերևները պարունակում են B վիտամիններ, K, A, C վիտամիններ, այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են երկաթը, կալցիումը, մանգանը, ֆոսֆորը, կալիումը, պղինձը, քլորը, ծծումբը և հակաօքսիդանտ կարոտինը: Էնդիվի ուտելուց ոչ մի վնասակար ազդեցություն չի հայտնաբերվել:

Հետաքրքիր փաստ` Էնդիվի արտաքին տերևների դառնությունն ավելի ուժեղ է, քան ներսի տերևներինը․

Comments are closed.