Մոխիտո-սա թարմացնող, քաղցր ռոմի հիմքով ըմպելիք է, որը պարունակում է մեծ քանակությամբ անանուխ և լայմ: Ի դեպ, դրանք ժամանակին ավելացվել են վատ ռոմի համը կոտրելու և հիվանդություններից պաշտպանվելու համար, այսօր այս ամենից վախենալ կարիք չկա իհարկե։ Ավանդաբար կոկտեյլին ավելացնում են գազավորված ջուր, բայց դուք կարող եք այն փոխարինել այն Sprite-ով կամ 7Up-ով, եթե նախընտրում եք ավելի քաղցր համ:
Պահանջվող բաղադրիչները
Սպիտակ ռոմ 50 մլ
Շաքարի օշարակ 15 մլ
Գազավորված ջուր 100 մլ
Լայմ 80 գ
Անանուխ 3 գ 10 տերև
Մանրացված սառույց 200 գ
Մոխիտո կոկտեյլի բաղադրատոմսը
Բաժակի մեջ դրեք լայմի կտորները և տրորեք դրանք․ Մի ձեռքով վերցրեք անանուխի 10 տերև և մյուս ձեռքով հարվածեք դրանց (Դա օգնում է ավելի վառ համի և բույրի արտահայտմանը) այնուհետև անանուխը ավելացրեք տրորած լայմի վրա․ Բաժակը մինչև վերջ լցրեք մանրացված սառույցով, ավելացնել շաքարի օշարակ՝ 15 մլ․, և սպիտակ ռոմ՝ 50 մլ․։
Վերջում ավելացրեք գազավորված ջուր և նրբորեն խառնեք կոկտեյլի գդալով․Ավելացրեք մանրացված սառույց, զարդարեք անանուխի ճյուղով և մի կտոր լայմով․ Անուշ լինի
Ձեզ հաջող աշխատանքային շաբաթի ավարտ․