«Կերոն զարգացման հիմնադրամը» Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ մեկնարկել է « Երաժշտական մետրո» նախագիծը:
2025 թվականի հունվարից մարտ ամիսներին, ամեն հինգշաբթի, Երիտասարդական կայարանում տեղի կունենան տարբեր երաժիշտների փոքր ֆորմատով երաժշտական կատարումներ։

Ծրագրի հիմնական նպատակներն են.
- Քաղաքի առօրյան ավելի գրավիչ դարձնելու և մետրոյի ուղեւորներին դրական հույզեր հաղորդելու համար:
- Ստեղծել կենսունակ մշակութային միջավայր հանրային տարածքներում:
- Աջակցել երիտասարդ, տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը և առաջխաղացմանը՝ նրանց ելույթ ունենալու անվճար հարթակ տրամադրելով։
Leave a Reply