New
Գիտնականների կողմից հայտնաբերված 5 հնագույն ապրանքներն աշխարհում

Գիտնականների կողմից հայտնաբերված 5 հնագույն ապրանքներն աշխարհում

Մենք բոլորս գիտենք, որ սննդամթերքի մեծ մասը շատ արագ փչանում է։ Բայց պատահում է, որ գիտնականները հայտնաբերում են դարերով պահպանված ապրանքներ․Այս գտածոները արժեքավոր առարկաներ են հետազոտության համար։

Այսպիսով, այսօր մենք կխոսենք հնագետների կողմից երբևէ հայտնաբերված հինգ ամենահին մթերքների մասին:

1․ Գինի՝ կնքված շշով․ հայտնաբերվել է Գերմանիայում

1867 թ․ հնագետները Գերմանիայի Շպեյեր քաղաքի մոտ հայտնաբերել են հռոմեական գինու շիշ, որը թվագրվում է մոտավորապես մ.թ. 325 թ․։ Այդ ժամանակվանից այն համարվում է ամենահին պահպանված հեղուկն աշխարհում․ Հատկանշական է, որ գինին պահպանվել է ի շնորհիվ ձիթապտղի յուղի, որն այդ ժամանակ օգտագործվում էր գինին օքսիդացումից պաշտպանելու համար։ Այս մեթոդն ապացուցել է իր արդյունավետությունը դարերի ընթացքում։ Սակայն 1600 տարի անց շշի պարունակությունը վերածվել է մոմանման նյութի, իսկ դրա մեջ եղած ալկոհոլը վաղուց անհետացել էր։

2. Մեծ Բրիտանիայի ամենահին հացը

Որոշ գիտական ​​ուսումնասիրությունների համաձայն՝ Օքսֆորդշիրում (Մեծ Բրիտանիա) հայտնաբերված փոսն օգտագործվել է որպես աղբանոց, իսկ մյուսները պնդում են, որ այդ վայրն օգտագործվել է կրոնական զոհաբերությունների համար։ Ինչպիսին էլ որ լինի փոսի սկզբնական օգտագործումը, 20-րդ դարի վերջում փոսում հայտնաբերվել են նեոլիթյան տարբեր առարկաներ, որոնց թվում կային այրված հացի փոքր կտորներ։ Հացը, որը մոտ 5500 տարի եղել է գետնի տակ, հայտնաբերվել է հնագետների կողմից և սկզբում սխալմամբ շփոթվել է փայտածուխի հետ: Ավելի ուշ գիտնականներից մեկը հետաքրքիր գտածոյի ներսում գարու մանրացված հատիկներ է նկատել։ Եթե ​​հացի տարիքը ճշգրիտ է որոշված, ապա այն հավանաբար պատրաստել են Եվրոպայից Մեծ Բրիտանիա տեղափոխված առաջին մարդիկ․

3. Ոսկրային արգանակ հին Չինաստանից

Չինացի բանվորները, ովքեր աշխատանքներ էին տանում նոր օդանավակայանի կառուցման համար, հայտնաբերել են կնքված բրոնզե ոսկրային արգանակի կաթսա, որը մոտավորապես 2400 տարեկան է: Կաթսան հայտնաբերվել է նախկին մայրաքաղաք Սիան քաղաքի մոտ։ Ապուրը բավականին հեղուկ զանգված ուներ, և կանաչավուն երանգ էր ստացել բրոնզի օքսիդացման գործընթացից, որը տևել է ավելի քան երկու հազար տարի:

4. Իռլանդական ճահիճներից գտած կարագ

3000 տարի առաջ Իռլանդիայում կարագի տակառների պահեստավորման տարբերակները շատ սահմանափակ են եղել: Ճահճից այս յուղի տակառը հայտնաբերվել է հնագույն բնակիչների, շնորհիվ, ովքեր այն թաղել են տորֆի մեջ և մոռացել դրա մասին: Դրա համար հնագետները երախտապարտ էին նրանց 2009թ. փայտե տակառը գրեթե անվնաս է եղել և դեռ կարագ է պարունակել (ավելի ճիշտ՝ դրան նման մի բան): Սակայն հազարամյակների ընթացքում այն ​​կորցրեց իր գույնը և վերածվեց յուղոտ սպիտակ նյութի․

5. Չինաստան, տավարի միս

Տավարի չորացրած միսը հիանալի պահպանում է թարմությունը, հատկապես երկար ճանապարհորդությունների ժամանակ։ Հավանաբար դա բացատրում է, թե ինչու է չինական Վանլի գյուղում հայտնաբերված հնագույն դամբարանի բնակիչն իր հետ այդքան միս տարել անդրշիրիմյան աշխարհ․ Հնագետներըը գեղեցիկ բրոնզե կաթսայի մեջ գտել են սև և կանաչ զանգված, որը պարզվեց, որ Չինաստանում հայտնաբերված ամենահին տավարի միսն է: Հազարամյակների ընթացքում մսի զանգվածը չի պակասել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն չորացել է նախքան հանգուցյալի հետ դնելը։

Comments are closed.