New
Գինու Օրերը “Wine Travel Awards”-ի “Magnet of the Region” նոմինացիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․

Գինու Օրերը “Wine Travel Awards”-ի “Magnet of the Region” նոմինացիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․

Հայաստանում անցկացվող ամենամյա Երևանի Գինու Օրեր փառատոնը “Wine Travel Awards”-ի “Magnet of the Region” նոմինացիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․

Գինու օրերը, առաքելություն ունենալով զարգացնել փառատոնային զբոսաշրջությունը տարածաշրջանում, ներկայացնելով հայկական գինիների անզուգական համն ու բույրը՝ շատ արժանի էր այս մրցանակին, որը գնահատական է սիրով արված հսկայական աշխատանքին, և դրանում չկա կասկած․ եթե մեկ անգամ ներկա եք եղել  Գինու օրերին,  վստահ ենք՝ կհամաձայնեք։

Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիան շնորհավորում է Էվենտուրա ընկերությանը՝ իրենց հեղինակած փառատոնի այս հաղթանակի կապակցությամբ, և վստահություն հայտնում, որ սա դեռ սկիզբն է․

Ի դեպ՝ հունիսի 7-ին, 8-ին և 9-ին Գինու օրերին կարող եք միանալ և բաժակ բարձրացնել ոչ միայն գինեգործության հազարամյա պատմության, այլև միասին գրանցած հաղթանակի համար։

Comments are closed.