Գինեգործության բնօրրանը հայկական լեռնաշխարհն է․ դրա վառ ապացույցներից մեկն Արենի-1 գինու գործարանն է․
Այն 6100 տարեկան է․

Գինեգործարանն ունեցել է գինու խմորման գուռեր, մզարան, պահեստային սափորներ, խեցեգործարան, և համարվում է Իսրայելի Հուդեա և Սամարիա մարզից 1963 թվականին հայտնաբերված գինեգործարանից ավելի քան հազար տարի մեծ․

Քարանձավում հայտնաբերել են լայնածավալ, լավ պահպանված երկու գուռ` մալվիդինով պատված մեկ մետր երկարությամբ կավե ամանի հետ։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև խաղողի սերմեր, սեղմված խաղողի, սալորաչրերի, ընկույզի և չոր որթատունկերի մնացորդներ։ Օրգանական նյութերը պահպանվել են ոչխարի գոմաղբի շնորհիվ, որը խոչընդոտել է սնկերին վնասել մնացորդներին։

Օքսֆորդի համալսարանների հետազոտողների կողմից իրականացված բուսաբանական հետազոտություններն ու ռադիոկարբոնային փորձարկումները բացահայտել են, որ Արենի-1 գինեգործարանը ստեղծվել է մ.թ.ա. 4100 կամ մ.թ.ա. 4000, կամ ուշ էնեոլիթ ժամանակաշրջանում։

Ըստ նրանց` գինեվաճառները կավե ամանների մեջ ոտքերով ճզմել են խաղողը, որի հյութն այնուհետև գնացել է գուռի մեջ և այնտեղ խմորվել մինչև տարրաների մեջ լցնելը։