New
Արենի քաղաքում բացվել է նոր Mshoosh Restourant-ը

Արենի քաղաքում բացվել է նոր Mshoosh Restourant-ը

HoReCa ոլորտի զարգացումը որքանով մայրաքաղաքի համար է կարևոր, ոչ պակաս կարևոր է նաև մարզերի համար․ Ոլորտը զարգանում է նոր ռեստորանների, հյուրանոցների և գաստրոտների բացմամբ՝ ազդելով և՛ տուրիզմի (արտաքին և ներքին),  և՛ մարզերում բիզնեսի զարգացման վրա, և ամենակորևորը՝ հայկական հարուստ գաստրոմշակույթի պահպանման, զարգացման և հանրահռչակման վրա։

Նորավանք․ Արենի, Վայոց Ձորի մարզ

Կարևորելով Հայաստանի մարզերում գաստրոմշակույթի և HoReCa ոլորտի զագացումը՝ շատ ոգևորվեցինք, տեսնելով, որ Վայոց Ձորի մարզի Արենի քաղաքում բացվել է նոր Mshoosh Restourant։

Mshoosh Restourant-ը մասնագիտացած է իսկական հայկական ուտեստների մատուցման մեջ։

Ռեստորանն իր հայկականությամբ  ավելի է նշանավորում իր գտնվելու վայրը, քանի որ Արենին հայկական գինեգործության ծննդավայրն է, և այս տարածաշրջանում գործող ռեստորաններն ավելի մեծ աշխատանք պետք է տանեն հյուրերի սրտում հայկական գաստրոմշակույթի, խաղողի, գինու և վառ արևի հետքն անջնջելի թողելու համար․

Comments are closed.