Ավստրալացի գործարարի ռեստորանը հայտնվել է գրեթե փակվելու վտանգի տակ՝ iPhone-ի և iPad-ի վրա տեղադրված GPS քարտեզների պատճառով։ Հավելվածը հաստատությունը նշել է որպես «մշտապես փակված»: Սեփականատեր Քրիս Պայաթը նկատել է, որ դեկտեմբերին իր թայլանդական ռեստորանում այցելությունների թիվը կտրուկ նվազել է: Դրա պատճառով հաստատությունը նորմալ եկամտի համեմատ գրեթե 8 հազար դոլարով պակաս է ստացել։
Նա երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ պատճառը, մինչև զանգահարել է մշտական հյուրերից մեկը և հարցրել, թե ինչու է ռեստորանը փակվել։ Պարզվել է, որ Apple Maps-ում այն նշված է որպես «ընդմիշտ փակ», թեև այլ քարտեզներում ամեն ինչ ներմալ էր:
Ինքը՝ Պայաթը, չէր օգտագործում Apple-ի տեխնոլոգիան, ուստի ինքն էլ չէր կարող դա նկատել։