Stiftskeller St. Peter 803թ – Ավստրիա, Զալցբուրգ-աշխարհի ամենահին ռեստորանն է, որը գտնվում է Զալցբուրգի Սուրբ Պետրոսի աբբայությունում:
Ոչ ոք չգիտի, թե այն կոնկրետ երբ է բացվել։ Բայց ռեստորանի մասին առաջին հիշատակումը հայտնվեց 803 թվականին գիտնական և վանական Ալբուինի գրվածքներում: Նշվում է, որ ռեստորանը սպասարկել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին և Քրիստոֆեր Կոլումբոսին:
Stiftskeller -ի տասնմեկ սրահներից յուրաքանչյուրը զարդարված է յուրահատուկ կերպ և պատմում է իր հետաքրքրքրիր պատմություն մասին, լինի դա բակի կանաչ ամառային հյուրասրահը, բարոկկո ոճի ազնվական սրահի տոնական մթնոլորտը, թե նախկին վանքի գինու նկուղի ամենահին սենյակը:
30 տարի շարունակ ռեստորանի սեփականատերերն են՝ Վերոնիկա Կիրշմայերը և Կլաուս Հասլաուերը, որոնց առաջնահերթ խնդիրն է ավանդույթներով հարուստ ռեստորանը բերել 21-րդ դար։
«Stiftskeller St. Peter»-ի պատմական միջավայրը և հիանալի խոհանոցը, լավագույն գինիները և տպավորիչ իրադարձությունները ոգեշնչում են հյուրերին ամբողջ աշխարհից։