Այսուհետ յուրաքանչյուր ուրբաթ կառանաձնացնենք կոկտեյլի հետաքրքիր բաղադրատոսմ, որը կարող եք պատրաստել ինքներդ և գունավորել ձեր ուրբաթը
Իսկ Դուք փորձե՞լ եք «սերուցքային վիսկի» կոկտեյլը:
Շատ համեղ և քնքուշ, բայց միևնույն ժամանակ մի փոքր բրուտալ՝ լավ վիսկիի ավելացման շնորհիվ։ Բաղադրատոմսը շատ պարզ է, և բաղադրիչներն այնպիսին են, որոնք շատ հեշտ է գտնել․
Այսպիսով, ի՞նչ է մեզ անհրաժեշտ կոկտեյլի համար․
շոտլանդական վիսկի – 50 մլ․
շաքարի օշարակ – 10 մլ․
վանիլային պաղպաղակ՝ 150 գր․
խիտ սերուցք – 15 մլ․
սև քերած շոկոլադ -10 գր․
մանրացված սառույց – 80-100 գր․
Ինչպե՞ս ենք պատրաստում․
Առաջին հերթին բաժակի մեջ լցրեք մանրացված սառույցը (գինու բաժակը հիանալի կարող է լինել) գրեթե մինչև վերջ։ Վանիլային պաղպաղակը լցնել բլենդերի մեջ, ավելացրել շաքարի օշարակը, թանձր սերուցքը և շոտլանդական վիսկին։ Թափահարել և լցնել սառույցով բաժակի մեջ։ Զարդարում ենք քերած շոկոլադով․
Ձեզ լավ ուրբաթ