Այսօր կրկին ուբաթ է, և աշխատաքային շաբաթվա ավարտին պետք է պարտադիր լիցքաթափվել, չկա այլ տարբերակ․ ինչպես և ամեն ուրբաթ` Armhorecan Ձեզ համար համեղ, հեշտ պատրաստվող և հաճելիորեն արբեցնող կոկտեյլի բաղադրատոմս է ներկայացնում․
Այս կոկտեյլը բրիտանացիները հորինել են Հնդկաստանում՝ բացառապես բուժական նպատակներով։ Բանն այն է, որ տոնիկի բաղադրության մեջ եղել է քինին, որն օգնել է պայքարել մալարիայի դեմ, և դրա դառը համի պատճառով որոշվել է կյանքը փրկող ըմպելիքը նոսրացնել ջինով։
Ձեզ անհրաժեշտ կլինի
Տոնիկ – 150 մլ
Չոր ջին – 50 մլ
Լայմ
Սառույց
Բաժակի մեջ լցնել սառույցի խորանարդները, ավելացնել ջինն ու տոնիկը և նրբորեն խառնել կոկտեյլի գդալով։ Զարդարեք լայմի կամ կիտրոնի շերտերով։ Ամեն ինչ այսքան պարզ է!
Անուշ լինի, Ձեզ անմոռանալի ուրբաթ․