Վերջին հետազոտության համաձայն՝ ամերիկացիների երեք քառորդը ունի ավելորդ քաշ կամ տառապում է գիրությամբ, մինչդեռ 2000-ականների սկզբին այդ ցուցանիշը կազմում էր 66 տոկոս։
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet ամսագրում, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում մեծահասակների մոտ երեք քառորդն այժմ դասվում է որպես ավելորդ քաշ ունեցող կամ գիրությամբ տառապող։ Սա զգալի աճ է՝ համեմատած երկու տասնամյակ առաջ անցկացված հարցման հետ, որտեղ նշվում էր, որ մեծահասակների երկու երրորդն ունի ավելորդ քաշ կամ տառապում է գիրությամբ։ Այս տենդենցն առավել մեծացնում է առողջապահական ծախսերը, քանի որ գիրության հետ կապված քրոնիկական հիվանդությունների, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և 2-րդ տիպի շաքարախտը, ռիսկն նույնպես աճում է։

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 134 աղբյուրներից ստացված ինքնուրույն նշված և չափված տվյալներ (օրինակ՝ հասակ և քաշ), որոնք ներառում էին հիմնական դիտարկումների ամբողջական տվյալները։
Հետազոտողները կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը գրեթե 260 միլիոն մարդ՝ մոտ 80%-ը բնակչության, կհամապատասղանեն գիրության չափանիշներին: Բացի այդ, ավելի մտահոգիչ տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ այս խնդրի հետ սկսում են բաղվել ավելի երիտասարդ տարիքում, քան նախկինում: Դա ոչ միայն կրճատում է կյանքի տևողությունը, այլ նաև մեծացնում է առողջության հետ կապված խնդիրների ռիսկը, որոնք կարող են սկսել ավելի երիտասարդ տարիքից:
Leave a Reply