New
Ամանորի տոները Հայաստանում՝ անթերի հյուրընկալությամբ

Ամանորի տոները Հայաստանում՝ անթերի հյուրընկալությամբ

Հարգելի՛ գործընկերներ և HoReCa ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է հունվարի 1-ից 2-ը սահմանել աշխատանքային օրեր, որպեսզի Հայաստանի մարզերում և Երևանում հանգստացող զբոսաշրջիկները կարողանան լիարժեք վայելել իրենց ձմեռային արձակուրդը։ Մենք նույնպես միանում ենք այս կոչին, քանի որ համոզված ենք, որ մեր երկրում հանգիստը կազմակերպող զբոսաշրջիկները արժանի են լավագույն փորձառություններին։ Համոզված ենք, որ սա ոչ միայն կբարձրացնի ոլորտի մակարդակը, այլև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում։ Սիրելի՛ գործընկերներ, եկե՛ք միասին աջակցենք այս նախաձեռնությանը՝ դարձնելով մեր երկիրն ավելի հյուրընկալ ու գրավիչ: Տարածե՛նք մեր ջերմությունն ու հյուրընկալությունը տոնական օրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *